ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կառավարությունը մտադիր է թողարկել եվրոպարտատոմսեր արտաքին վարկատուներից փոխառություններ ներգրավելու նպատակով: Հայ ֆինանսիստները մտադիր են համագործակցել եվրոպական նույն իրավախորհրդատուների և տեղաբաշխողների հետ, որոնք 2013 թվականին իրականացրին հայկական պետական արտարժութային պարտատոմսերի անդրանիկ թողարկումը: Ի դեպ, եվրոպական դիլերներին հայկական առաջին եվրաբոնդերի առաջխաղացման ու տեղաբաշխման համար գրավիչ էր թվացել Քարդաշյան անվանումը, ում «հմայքների» շնորհիվ հաջողվել էր նախատեսված 500 միլիոնի փոխարեն իրացնել շուրջ 700 միլիոն եվրոբոնդ: Միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրը հայրենի ֆինանսիստներին հույս է ներշնչում, որ նոր ձեռնարկը ևս հաջողությամբ կպսակվի: Իսկ թե ինչ անվանում կունենան և ում բարեմասնություններին կապավինեն նոր եվրաբոնդերը, դեռևս հայտնի չէ:

 

 


Արման Ղարիբյան