Երեխա ժամանակ քո և հայրիկիդ հարաբերությունները հետագայում կարող են անդրադառնալ և՛ ընկերոջդ, և՛ ղեկավարներիդ հետ հարաբերությունների վրա: Մի քանի ապշեցուցիչ բացահայտում՝ այդ մասին:


Ինչպես հայտնում է www.cosmo.am-ը, դեռահասության շրջանում հոր և դստեր հարաբերությունները հասուն կյանքում մեծ ազդեցություն են ունենում վերջինիս վրա: «Դա արտացոլվում է սիրած էակի ընտրության, ղեկավարների հետ շփման մեջ, ինչպես նաև՝ սեփական անձին վերաբերվելու հարցում»,- բացատրում է Փեգի Դրեքսելը՝ «Մեր հայրերը և մենք ինքներս» գրքի հեղինակը, ով տարիներ շարունակ այս թեմայով հարցազրույցներ է ունեցել տարբեր կանանց հետ:


«Ի վերջո,- ասում է նա,- հայրդ քո ճանաչած այն քիչ մարդկանցից է, ով կյանքիդ առաջին իսկ օրվանից քո կողքին է եղել և մեծ ազդեցություն է ունեցել քո որոշումների վրա: Բացի այդ, նա քո ճանաչած առաջին տղամարդն է և հենց նա է ձևավորել տղամարդու մասին քո պատկերացումները: Փորձենք ճանաչել մեր հայրերին և վերջապես' մեզ:


Երես տվող


Սա հայրերի այն տեսակն է, ով ամեն ինչին «այո» է ասում'պաղպաղակ՝ ընթրիքին, անթիվ-անհամար երեկույթներ, միանգամից մի քանի զույգ կոշիկ: Ու երբեք չի բարկանում, նույնիսկ եթե ջարդուփշուր անես ընտանեկան ավտոմեքենան: Նման վերաբերմունքի արդյունքում քեզ մոտ, բնականաբար, ձևավորվում է հետևյալ մտածելակերպը. դու արժանի ես կյանքում ունենալ ամեն ինչ, և քո կողքին պետք է լինի այնպիսի տղամարդ, ով քեզ կդասի առաջին տեղում:


«Հայրիկի փոքրիկ աղջիկները մեծանում են' դաստիարակվելով, որ տղամարդիկ պետք է հոգատար ու պաշտպանող լինեն»,- բացատրում է Դրեքսելը: Հետագայում դու, տղաներից ակնկալելով միայն լավ վերաբերմունք և չհանդուրժելով ոչ մի վրիպում, հնարավոր է՝ երբեմն չափդ անցնես։ Ասենք' որոշում ես փորձել, թե որքան նա կդիմանա և ակնկալում ես, որ քո վարքին ի պատասխան նա իրեն կպահի այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Հակառակ պարագայում պատրաստ ես վերջին վայրկյանին չեղյալ համարել ձեր բոլոր համատեղ ծրագրերը: Նույն վերաբերմունքն արտահայտվում է ղեկավարության հետ շփման ժամանակ:


Ամբողջական կարդալ՝ այստեղ