«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների «քառօրյան» կարծես թե տալիս է իր բաղձալի արդյունքները:


Ցույցի մասնակիցներից 15 հոգանոց խումբ բարձրացավ վարչապետի հետ հանդիպման' ներկայացնելով իրենց պահանջը, այն է' կասեցնել օրենքի գործունեությունը:


Վարչապետն ընդունել է, որ օրենքի կիառման դեպքում առաջանալու են խնդիրներ, և ստեղծնած ֆինանսա-տնտեսական իրադրությունը ստիպում է հարցի հետ կապված որոշակի վերանայումներ կատարել: Հովիկ Աբրահամյանը խոստացել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել խնդիրը, և ՓՄՁ ներկայացուցիչներին տարբերակ է առաջարկվել, ըստ որի, վաճառականներն իրենց ցանկությամբ աշխատեն կամ նոր օրենքով կամ' հին: Վարչապետին առաջարկվել է նաև սահմանափակել հարկային տեսուչների ստուգումները շուկաներում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մինչև կառավարության որոշումը, հարկային մարմինների կողմից ոչ մի ստուգում չի լինի :


Պայմանավորվածության համաձայն գործադիրի պատասխանն վարչապետնն ակցիայի ներկայացուցիչներին կներկայացնի' ոլորտի պատասխանատուների հետ հարցի վերջնական քննարկումներց և առաջարկություններ ստանալուց հետո, և երկուշաբթի օրվա երկրորդ կեսին կհայտնվի որոշման մասին:


Հարց է առաջանում' եթե կարելի էր այս ֆորմատով քննարկել, ապա որն էր իմաստը, որ կառավարությունում քննարկելու տարբերակն առաջին օրը չընդունվեց: Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ եթե նույնիսկ վարչապետն իջներ, ապա քննարկում այդ պայմաններում չէր կարող լինել:


Ընդգծենք, որ վիրավորանքները նվազեցնում են խնդրի կարգավորման հավանականությունը:

 

 

Արմեն Հովասափյան