«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող ձեռներեցների բողոքի ցույցերում երևի ավելի շատ ԲՀԿ-ական ակտիվիստների դեմքեր էին երևում, քան ՓՄՁ ներկայացուցիչների։ Ամեն ինչ այնքան ակնառու էր, թափանցիկ ու ակնհայտ, որ էլ թաքցնելու ճար էլ չկար, ու այդ ամենի տրամաբանական շարունակությունը ԲՀԿ պատգամավորների՝ ցուցարարներին միանալն էր։ Փաստորեն, իրական տերերը միացան այն զանգվածին, ում ուղղորդում են։ Ինչպես ասում են, finita la comedia կամ դիմակների պատռում, թեև առանց դիմակներ պատռելու էլ ամեն ինչ պարզ էր։

 

 

Կարեն Ավագյան