Չեմ խորանալու մանրամասների մեջ թե իրենք իրականում մեղավոր էին, թե զոհ դառան,ուղղակի ուզում եմ փաստերն արձանագրել և հետևությունները թողել տուժածներին:


1. Վարդան Պետրոսյան: Դատապարտվեց 5 տարի ազատազրկման,որի ճակատագրով մտահոգվել ու մտահոգում է հանրության մի ստվար զանգված,որի համար նույնիսկ ստորագրահավաք կազմակերպեց մտավորականության գերակշիռ մասը:


2. Դավիթ Խաչատրյան: Դատապարտվեց 17 տարի ազատազրկման Լյուքս Ստեփանյանի սպանության համար: Ինձ թվում է այս տղայի նկատմամբ հանրության համակրանքի ձևավորման համար մեծ ներդրում ունեցան Լյուքսի ծնողները՝ իրենց ոչ մարդկային պահվածքով:


3. Վոլոդիա Ավետիսյան: Դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման,պահեստազորի գնդապետ: Հանրության ստվար զանգվածը համարում է, որ նա քաղաքական զոհ է,ոչ հանցագործ:


4. Տիգրան Առաքելյան: 6 տարվա ազատազրկում:ՀԱԿ-ի գաղափարախոսներից: Տիգրանի համար էլ եղան բազմաթիվ պիկետներ,մտավորականության կողմից ստորսգրահավաքներ և այլն:


5. Սողոմոն Քոչարյան: Ցմահ բանտարկված,որի մասին խոսում են,որ ցմահ է բանտարկվել ադրբեջանցու սպանելու համար:


6. Մհեր Ենոքյան. Բժշկականի ուսանող էր՝ ցմահ բանտարկված,մարդ որն այսքան տարիներ չի կորցնում հույսը զբաղվում ինքնակրթությամբ և վերջերս էլ գիրք էր գրել:

 

 

Հարություն Մնացականյան