Այսօր հեռուստատեսությամբ լսեցի, որ ՀՀ ԱԺ ն գարնանային նստաշրջանի համար մշակել է օրինագիծ, որով ՀՀ ն դատապարտում է ասորիների և հույների ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում: Անշուշտ գովելի է և լավ: Մի փոքր անդրադառնամ հույների ցեղասպանությանը: Առաջին անգամ հնչեց հույների ցեղասպանություն ընդհանուր տերմինը, որովհետև միշտ օգտագործվում էր պոնտացի հույների ցեղասպանություն ձևով:

 

 

 

 

Պետք չէ առանձնացնել հույների Պոնտոսի հատվածին. դա հանցանք է ողջ հույն ժողովրդի նկատմամբ, իսկ հնարավորության դեպքում թուրքերը կցեղասպանեին ողջ հույն ժողովրդին: Ոչ ոք չի օգտագործում արևմտահայերի ցեղասպանություն տերմինը, որովհետև դա հանցանք է ողջ հայ ժողովրդի նկատմամբ, իսկ, եթե չլինեին 1918 ի մայիսյան հաղթանակները, ապա կցեղասպանեին նաև արևելահայերին: Հանցանքը լինում է ողջ ազգի հանդեպ, ոչ'հատվածական:

 

 

Տիգրան Մկրտչյան