Հայաստան-Իրան դարավոր բարեկամությունը, Իրանի հոգատար վերաբերմունքը հայկական քրիստոնեական սրբությունների հանդեպ, ամենավառ ապացույցն է այն բանի, որ քրիստոնեությունն ու իսլամն ունեն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության ու փոխըմբռնումի մթնոլորտում խաղաղ գոյակցության մեծ ներուժ:

 

 

 

Բացի այս. Հայաստանում վերակառուցվեց Հաղարծինի վանական համալիրը Շարժայի էմիր շեյխ դոկտոր Սուլթան իբն Մուհամմադ Ալ Քասիմիի միջոցներով, ով ի դեպ, որպես շեյխ ըստ իսլամական ավանդության համարվում է իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի շառավիղն ու վայելում ըստ այդմ համապատասխան հարգանքն ու պատիվը ողջ իսլամական աշխարհում: Հետևաբար, քրիստոնյա Հայ ժողովրդի ու իսլամական աշխարհի հարաբերությունների փորձառությունը կարող է ծառայել որպես օրինակելի մոդել ներկայիս աշխարհի համար:

 

 

Արման Գրիգորյան