40 րոպե առանց ՖԲ-ի


Մեր պատվիրակությունը փայլել է ԵԽԽՎ-ում, բացի հզոր և ազդեցիկ ելույթներից, որոնք շատ տեղին են եղել ու հստակ մշակված, մեր պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանին ԵԽԽՎ բյուրոն հաստատել է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Սա ևս մեկ քայլ առաջ է Եվրոպական ընտանիքում մեր դերի բարձրացման հարցում:


Երեկ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն էր: Մեր պետությունը ու հայերը լավ են հասկանում այն ցավը, որը ապրում են Հրեաները: Նրանք էլ են դարձել իրենց կրոնի ու ռասայական պատկանելիության զոհը: Օսվենցիմի ճամբարում 1 միլիոնից ավել հրեաներ հրի մատնվեցին և խեղդվեցին գազային առանձնացված համալիրներում: Այնտեղ էլ մեր ու մանուկ հաշվի չէին առնում: Հրեաները այս ամենը պետք է հաշվի առնեն ու դատապարտեն 20-րդ դարասկզբի հայերի կոտորածը:


Երեկ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կրկին, ոտքի էին կանգնել, ոտքի էին կանգնել նաև Նաիրիտցիները: Այս երկու խմբերի մարդկանց հարցերը պետք է լուծվի, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքները պահեն: Երեկ Առևտրականների շարքերում ըստ տարածված լուրերի ԲՀԿ ակտիվիստներ կային: Դա անընդունելի է քաղաքացիական պայքարում ու պետք չէ քաղաքականացնել այն հարցերը, որոնք քաղաքական չեն: ԲՀԿ ջան մի արա տենց, սիրուն չի:


ՖԲ-ն էլ տենց մի 40 րոպեյով երեկ սատկեց, ես արդեն հույսս կտրել էի ու ուզում էի «Թվիթերը Երեկ» գրել, բայց լավ պրծանք ՖԲ-ի աշխատանքը կարգավորվեց: Ցուկեր ջան բա քեզ սազում ա, 5 ամսվա մեջ 2-րդ անգամ ՖԲ-դ սատկում ա:Հա մեկել ես հավատացած եմ, որ երեկ աշխարհում հաստատ նենց խփնվածներ կլինեն, որ ՖԲ-ի խափանման պատճառով մահափորձ արած կլինեն, կամ հենց ինքնասպան եղած:

 

 

Էդգար Խաչատրյան