Սենթ Լուիսի համալսարանի (Saint Louis University) գիտնականներին հաջողվել է կենդանիների հետ թորձերի ժամանակ դադարեցնել աուտոիմուն ռեակցիայի զարգացումը, որն առաջին տիպի շաքարախտի է հանգեցնում:
Առաջին տիպի շաքարախտն առաջանում է ինսուլին հորմոնի արտադրմանը նպաստող աուտոիմուն ռեակցիայի գործընթացի արդյունքում ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների ոչնչացումից հետո: Հիվանդության հիմնական բուժումը ներառում է մինչեւ կյանքի վերջը ինսուլինի դեղամիջոցների օգտագործում արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը պահելու համար:

 

 


Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են հիվանդությանը նախորդած աուտոիմուն ռեակցիայի գործընթացը, որը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները:
Հայտնի է եղել, որ TH17-ի օգնական Т-բջիջների ենթատիպը ինչ-որ կերպ ներգրավված է այդ գործընթացում: Իմունային բջջի՝ TH17 ֆենոտիպ ձեռք բերելու համար պետք է երկու ռեցեպտորներ ակտիվանան՝ ալֆա եւ գամմա t ռետինոիդ թթվի նյութի հետ կապված այսպես կոչված օրֆանային ռեցեպտորները:

 

 

Հետազոտողները կիրառել են իրենց կողմից մշակված SR1001 նյութը, որն այդ ռեցեպտորների սելեկտիվ ագոնիստ է եւ որն առաջին տեսակի շաքարախտով մկների մոդելով նվազեցնում է ռեցեպտորների արձագանքը: SR1001 միացությունն օգտագործելիս կենդանիների մոտ զգալիորեն պակասել է շաքարախտի հաճախականությունը եւ ինսուլինը:

 

 


Այս արդյունքները վերահաստատում են Т-օգնական բջիջների կարեւոր նշանակությունը առաջին տեսակի շաքարախտի զարգացման գործընթացում եւ մատնանշում հիվանդության զարգացման կանխարգելման հնարավորությունը:

 

 

 


Վրեժ Հովսեփյան