Թշնամին ծնկի է գալու...


Մանր ու միջին բիզնեսի տերերը, առևտրականները շարունակում են իրենց բողքի ակցիաները: Այս հարցն արդեն շատ երկարեց և այն շուտափույթ լուծում պետք է ստանա: Եթե ամեն ինչ պետք է փաստաթղթավորվի, այդ դեպքում փոփոխությունները փաստաթղթային և պարտականությունների առումով պետք է միայն չմնան Մանր ու միջին ձեռնարկատերերի վրա:


Ըստ քաղաքապետարանի շինհրապարակները պետք է միջազգային ստանդարտներին հավասարեցվեն: Սա կարևոր քայլ է դեպի Ավելի Բարեկարգ Երևանի ճանապարհին: Որովհետև շատ տեղերում, երբ շինարարություն է սկսվում հարակից շինությունները տուժում են, ոչ ճիշտ կառուցված անվտանգության անցումներից ու մինչև շինարարության ավարտը այդ մասը վեր է ածվում տհաճ մի միջավայրի:


Սահմանային իրավիճակի մասին լուրերը թարմանում են ամեն օր: Մեր ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ մենք մեր կորուստները չենք թաքցնում, իսկ այ ազերները հաստատ թաքցնելու շատ բան ունեն: Իրանց սադրիչ գործողությունների արդյունքում իրանք մարդ են կորցնում ու թաքցնում են այդ ամենը: Երեկ ասացին, որ 3 կորուստ ունեն, բայց հավատացեք թիվը մեծ է ուղղակի միանգամից հայտնել չեն կարող: Թշնամին ծնկի է գալու ու գալիս:


Երեկ կյանքին հրաժեշտ տվեց բոլոր ժամանակների երգի մեծ վարպես, հիանալի արտիստ Դեմիս Ռուսսոսը: Ես Դեմիս Ռուսսոսին և Ջո Կոկեռին իմ համար նույ ն ժամանակահատվածում էի բացահայտել և գրեթե նույն ժամանակահատվածում էլ նրանք հեռացան այս երկրային կյանքից: Հանգչիր խաղաղությամբ Մեծ Երգիչ:

 

 

Էդգար Խաչատրյան