Անդրանիկն ու Գեւորգը Սասունում էին. որոշել էին պատժել Սերոբի սպանության կազմակերպիչներին: Մի անգամ, երբ նրանք անցնում էին Գելիի փողոցներով, տեսան ալեհեր, փարթամ մորուքով մի ծերունու:
_ Բա՛րեւ, քեռի,_ գրեթե միաժամանակ ասացին Անդրանիկն ու Գեւորգը: Պատասխան չստացան: Բարեւը կրկնեցին, դարձյալ մնաց անպատասխան:
_ Գեւո՛րգ, _ սասունցիները մեզնից երես են դարձրել: Կա՛մ կսպանենք Խալիլին, կա՛մ Սասունում մենք տեղ չունենք: Սասունցիներին պահողը նրանց հավատն ու ոգին է, եթե դրանք վերանան, Սասունը չի դիմանա, _ ասաց Անդրանիկը:

 

 


Օրեր անցան: Անդրանիկն ու Գեւորգը կրկին ուղղվեցին ծերուկի տունը: Նույն դիրքով բակում նստած էր:
_ Բա՛րեւ, քեռի... Պատասխան չկար: Մոտեցան, պարկից հանեցին Բշարե Խալիլի գլուխն ու գլորեցին նրա ոտքերի տակ: Ծերուկը նայեց, թույլ ժպտաց ու ասաց.
_ Լա՛ո, սասունցուն միայն մի գազանից ազատեցիք: Ապա ոտքի կանգնելով' տնեցիներին ձայնեց.
_ Ոչխա՛ր մորթեք, տղերքի հետ մի կտոր հաց ուտեմ:

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ