ԱՄՆ նախագահ Օբաման Սաուդյան Արաբիայի արքա Աբդալլայի հուղարկավորության ճանապարհին պատմական այցելություն կատարեց Հնդկաստան, որտեղ նրան աննախադեպ ջերմ ընդունելություն էր սպասում: Դելիյում նրա պատվին կազմակերպվեց հսկայական ռազմական շքերթ, որի ընթացքում կողմերը նախնական պայմանավորվածության հասան առաջիկայում փոխարինել Հնդկաստանի բանակում օգտագործվող եւ արդեն հնացած սովետական զինատեսակները նորագույն ամերիկյան զենքով:

 

 

Այսպիսով, Բարակ Օբաման իր նախագահության երկրորդ ժամկետի վերջում շարունակում է զարմացնել աշխարհը խիզախ քաղաքական նախաձեռնություններով ու դաշինքներով. Իրան, Կուբա, այժմ Հնդկաստան: Հասկանալի է, որ այս դիվանագիտական շքերթը իրականացվում է Ռուսաստանի հաշվին, նախկին ռուսական ավանդական "մենաշնորհ" համարվող տարածքներում եւ մեծ հաշվով հանդիսանում է պուծինյան Ռուսաստանը մեկուսացնելու Օբամայի քաղաքականության շարունակությունը:

 

 

 

Տիգրան Խզմալյան