Նյու Յորքի բնակիչները սկսել են ավելացնել իրենց սննդի պաշարները՝ կապված սպասվող ձնարբուքի հետ: Մի քանի օր թվիթերը ողողված էր հերթերի և դատարկ խանութների տասնյակ լուսանկարներով: Կիրակի օրը ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Նյու Յորքի քաղաքապետը զգուշացրել է, որ ձնաբուքը, որը մոտենում է քաղաքին կարող է լինել ամենաուժեղներից մեկը կամ ամենաուժեղը մեգապոլիսի պատմության մեջ: Նա խնդրել է քաղաքի բնակիչներին ժամանակավորապես չօգտվել անձնական մեքենաներից և դուրս չգալ տանից: