1)Մի նայեք հեռուստացույց. երբեք:


2)Կյանքի կողմից դուք շատ եք քարկոծվելու:Երբեք չկոտրվեք:


3)Ձեր մտքին գաղափար եկավ- շտապ գրի առեք:


4)Եթե ուշանում եք, պարտադիր ձև գտեք դրա մասին տեղյակ պահելու:


5)Երբեք չծիծաղեք ուրիշների երազանքների վրա:


6)Երբեք չվերադառնաք ձեզ դավաճանած մարդկանց մոտ: Նրանք չեն փոխվում:


7)Ծնողների հետ անցկացրեք ավելի շատ ժամանակ:


8)Եղեք սիրալիր: Նման դեպքում կհասնեք մեծ հաջողությունների:


9)Կարողացեք ընդունել սեփական սխալները:


10)Սովորեք չբողոքել այս կամ այն խնդրից: Դա ոչ մեկին չի հետաքրքրում:


11)Չբամբասեք ոչ մեկից:


12)Անհասկանալի իրավիճակներում գնացեք քնեք: Ամեն ինչ անցողիկ է:


13)Նույնիսկ ամենալարված իրավիճակում փորձեք հարցը լուծել առանց վիրավորանքների: Մարդու հետ դուք կբարիշեք.բայց խոսքերը կհիշվեն երկար:


14)Միշտ եղեք անկեղծ,որպեսզի ստիպված չլինեք հիշել սուտը:


15)Առաջին հերթին արեք ամենաբարդ և ոչ այնքան սիրելի գործերը:


16)Ոչ մեկ ոչ մեկին պարտական չէ: Հիշեք դա:

 

 

Տնտեսական անկյուն