Ձեզ դու՞ր է գալիս, երբ օրինակ որևէ հանդիպման ժամանակ դուք հարմարավետ տեղավորված եք աթոռի մեջ, իսկ ձեր կողքը մի կին ծանր աթոռն է մի կերպ տեղափոխում նստելու համար: Կարծում եմ՝ պատասխանը պետք է լինի' ՈՉ:


Երբ ականատես եք լինում նման դեպքերի, օգնե՛ք, կինն անշնորհակալ չէ և անպայման կգնահատի ձեր արարքը: Կամ միշտ չէ, որ տղամարդիկ գիտակցում են, որ պետք է դուռն իրենք բացեն, կամ սեղանի շուրջ տեղավորվելուց առաջ աթոռը մոտեցնեն, տաքսի նստելուց ' նստեն ոչ թե վարորդի, այլ կնոջ կողքին: Ա՜խր դուք կնոջն եք ուղեկցում, ոչ թե վարորդին:  

 

• Աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս' գերադասելի է, որ տղամարդը մեկ երկու աստիճան կնոջից առաջ լինի, վերջինիս անվտանգության նկատառումներով:

 

• Փողոցում, ինչպես նաև այլ հասարական վայրերում, կանանց նկատմամբ ուշադրությունը նույնպես կարևոր է:

 

• Մայթով քայլելիս կանայք պետք է քայլեն ամենահարմար և ապահով մասով, իսկ տղամարդիկ պայմանականորեն «վտանգավոր» մասով' մայթեզրերով:

 

• Իսկ եթե ղեկին կին է, հնարավորության դեպքում զիջե՛ք նրան և մի՛ նախատեք մեքենան վատ վարելու մեջ, ձեր զիջմանը պատասխան կստանաք գեղեցիկ ժպիտ:

 

• Վերելակ մտնելիս առաջինը պետք է անցնի տղամարդը և օգնի կնոջը: Ապահովության համար, պետք է բռնել վերելակի դուռը, այնուհետև քաղաքավարի հարցնել ձեր ուղեկցուհու անհրաժեշտ հարկը, ապա սեղմել համապատասխան կոճակը: Տղամարդը փողոցում քայլելիս պարտավոր է ծանր պայուսակները տանել անձամբ, այլ ոչ թե թողնել կնոջ հայեցողությանը: Իսկ քաղաքային տրանսպորտում մի՛ մոռացեք զիջել տեղը:

 

Իջե’ք, ի’ջեք երազներ, շոյող, անուշ երազներ…

 

Հաճախ կանացից լսում ենք, որ երազում են ունենալ երջանկություն, փոխըմբռնեւմ և հարգանք ընտանիքում, ներդաշնակություն իրենց կյանքում: Երազում են հաջողության, հասկացվածության մասին: Սիրելի մարդու հոգածության, հարգանքի և անմնացորդ սիրո: Իսկ մի՞թե կանայք արժանի չեն դրան, իհարկե արժանի են:  

 

Շարունակությունը՝ այստեղ