18-րդ դարի առավել հայտնի ավանտյուրիստներից է Ջակոմո Կազանովան (1725- 1798 թթ.), նա երբեք չի հերքել իր ավանտյուրիստ լինելը: Հակառակը՝ պարծեցել է, որ միշտ նախընտրել է որսալ հիմարների և ոչ թե հայտնվել հիմարի կարգավիճակում, խուզել ոչխարներին և ոչ թե թույլ տալ, որ իրեն խուզեն: Սակայն կտրականապես դեմ է եղել, որ դավանած սկզբունքների համար իրեն համարեն ավազակախմբի սովորական ներկայացուցիչ, խաղամոլ կամ սրիկա, ովքեր կոպտորեն ու բացահայտորեն դատարկում են մարդկանց գրպանները, փոխանակ քաղաքակիրթ ու նրբագեղ աճպարարությամբ նրանց ձեռքից փողերը կորզելու: Կազանովայի համար հիմարների հաշվին ուրախանալը, նրանց դրամապանակները թեթևացնելն ու ամուսինների գլխին եղջյուրներ դնելը … Կազանովայի կրքոտությունը սահմաններ չգիտեր, հենց դա էր նրան տալիս կանանց նկատմամբ անպարտելի իշխանություն: Կազանովայի մեջ նրանք բնազդաբար զգում էին այրվող մարդ-գազանի, ով նման չէ մյուս՝ փութկոտ, ամուսնացած և ծույլ տղամարդկանց, ու տրվում էին նրան, քանի որ նա էլ ամբողջությամբ տրվում էր իրենց: