Ընկերներիցս մեկը այսօր իր բանակային կյանքից մի դրվագ պատմեց: Ծառայել է Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Դիրքերում հերթափոխի են եղել և մոտ երկու օր ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել, իսկ մնացած օրերը անցել են խաղաղ և հանգիստ:

 

 

Պատմում է, երբ իջել են դիրքերից զորամաս և ընտանիքների հետ զրուցել, տանեցիները եղել են խուճապահար, որովհետև բամբասանքներ են տարածված եղել իբր իրենց մոտ երկու շաբաթ է մարտեր են ընթանում և բազմաթիվ զոհեր կան: Ահա թե ուր է հասցնում ամեն լսածին ուշադրություն դարձնելը:

 

 

Տիգրան Մկրտչյան