Ամբողջ կյանքում ես իմացել եմ, թե ինչ բան է ճշմարտությունը և կարողացել եմ տարբերակել բարին չարից: Մարդկանց մեծամասնությունն այս բանը կարողանում է: Իսկ ահա ապրել ճշմարտությամբ, երկնային արքայություն ստեղծել երկրի վրա' դա բոլորովին այլ բան է: Կյանքում որքան հաճախ է հարկ լինում անել բաներ' գիտենալով, որ դրանք ամոթալի են, և ամեն դեպքում անում ես, քանի որ քո շահերն այդպես են թելադրում:

 

 

 

Որքան եմ ես հիացել այն քչերով, ովքեր հարազատ են մնացել իրենց համոզմունքներին, թեև դա նրանց սպառնացել է չարչարանքներով և նույնիսկ մահով: Որքան հրաշալի պիտի եղած լինի այն հոգեկան հանգստությունը, որ ճաշակել են նրանք, զգացողություն, որը մենք' սովորական մահկանացուներս, երբեք չենք իմանա…

ԼԵՈՆ ՅՈՒՐԻՍ

 

 

 

Հովիկ Չարխչան