Ես իմ բազմաթիվ շարադրանքներում պնդել եմ և կշարունակեմ պնդել որ հայտնի ստոր հանցագործությունը մեկ մարդու արած չէր։ Այն կազմակերպված հարված էր հայ-ռուսական դաշինքին։ Եթե նույնիսկ այն միայն այս դեբիլ զինվորի անմիտ արարքն էր, ապա այս դեպքում ևս մեծագույն տուժողը էլի մնում են հայ-ռուսական հարաբերությունները։

 


Չեմ կարող ասել թե մարդը որքան կողմնակալ պիտի լինի որ առաջ քաշի վարկած իբր թե սա Ռուսաստանի իշխանություններն են արել չգիտեմ ինչ ինչ նպատակներով։ Այդ մարդիկ ուղղակի չեն հասկանում որ ռուսները այնքան հիմար չեն որ իրենց մատը տանեն ու իրենց աչքը հանեն։
Այո, չի բացառվում ար այս սպանդը կազմակերպած լինեն Ռուսաստանի ընդդիմադիր հատվածից որևէ ծայրահեղական ուժեր իրենց ներկա կառավարությանը սրանով հարված հասցնելու համար։

 

 


Կապված այս ստոր հանցագործության հետ որոշ շրջանակներ և մարդիկ Հայաստանում կտրուկ դնում են ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը։ Ահա այդ հարցի կապակցությամբ իմ կարծիքը։
Ոչոշ մարդիկ իրենց կարծիքով հարցը դնում են սրությամբ ասելով եթե թուրքը հարձակվի ռուսը մեզ չի պաշտպանի։

 

 


Ես անձամբ չեմ կարող պնդել կպաշտպանի թե ոչ։ Ոչ մեկը այդ հարցին չի կարող տալ հաստատ պատասխան, նույնիսկ ռուսը չգիտի այդ հարցի պատասխանը որովհետև միջազգային իրադրությունը այդ պահին ինչպիսին եղավ ըստ այդմ էլ կգործի ռուսական բանակը ելնելով իր երկրի շահերից։ Ռուսական ռազմաբազան Գյումրիում է երկու շատ պարզ ու հասարակ նպատակներով։
1. Տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը և գերակայությունը ապահովելու համար։
2. Ոպես զսպող ուժ Հայաստանի նկատմամբ ռազմական հնարավոր որևէ ագրեսիա նախաձեռնելու ցանկությանը որևէ պետության կողմից։

 

 

 


Առաջին հանգամանքը պարզ ու հասկանալի է առանց որևէ բացատրության ու հիմնավորման։ Երկրորդ կետի մասով մանրամասն բացատրության կարիք է զգացվում։
Հայաստանի հայտնի թշնամիները, տեսնելով ռուսական բանակը այս դիրքերում կանգնած, մտածում են արժե՞ արդյոք հարվածել Հայաստանին թե ոչ։ Նրանք մտահոգ են նույնքան ռուսական հնարավոր ռեակցիայի մասով որքան մենք ենք մտահոգ։ Մտքներիցդ հանեք որ Ռուսաստանը կգնա որևէ հակահայ կոմպրոմիսի Թուրքիայի հետ այս Ռուսաստան-Արևմուտք կոշտ դիմակայության պայմաններում։

 

Ակնհայտորեն ձևավորվել են երկու ոչ բարեկամ, նույնիսկ ես կասեմ թշնամական առանցքներ։ Դրանք են Ռուսաստան-Հայաստան-Իրան և Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա։ Պետությունների այս երկու խմբերը ունեն որոշակի՝ միմյանց հետ համընկնող շահեր և դիմակայությունը այդ խմբերի միջև ապահովում է տարածաշրջանում խաղաղ գոյակցությունը։

 

 

Համլետ Աբրահամյան