Դատելով վերջին մի քանի օրերին հատկապես սահմանին ծավալվող իրադարձությունների մասին ունեցած կցկտուր ու մասամբ՝ ոչ պաշտոնական լուրերից, այն ինչ այս պահին կատարվում է մեր սահմաններին, իր մասշտաբներով վաղուց արդեն գերազանցել է Օգոստոսյան միկրոպատերազմը, բայց միևնույն ժամանակ, դեռ վաղ է խոսել լիարժեք պատերազմի ու անգամ դրա անխուսափելիության մասին։


Այս պահի դրությամբ, կարող ենք միայն արձանագրել հետևյալ կետերը.


- Ակտիվ գործողություններ ծավալվում են սահմանի ողջ երկայնքով մեկ՝ Տավուշից մինչև Հորադիզ, ընդ որում, այնպես չի, որ մենք խելոք նստած սպասում ենք, թե երբ ենն թուրքերը մեզանից մարդ սպանելու, որ նոր գործենք։ Ու սա շատ ճիշտ է։


- Մենք ոչ միայն չենք խեղճանում, այլ գնալով զայրանում ենք (խոսքը հասարակության մասին է), բայց պահպանում ենք հարաբերական սառնասրտությունը։ Խուճապի մատնվելու մասին էլ խոսք լինել չի կարող․


- Բանակում էլ ընկճվածության նշույլ անգամ չեմ կարողանում տեսնել։ Փաստորեն Օհանյանի վերջին դիրեկտիվը շատ տեղին ու արդյունավետ էր։


- Դատելով ադրբեջանական մեդիա դաշտի պասիվ ու ոչ ադեկվատ արձագանքներից, այ իրենց մոտ վիճակը կոճակ ա ու հիմա չեն էլ իմանում, թե ինչ անեն. եթե սկսեն զոհերի մասին տվյալներ հրապարակել, այ իրենց մոտ կարող է խուճապ սկսել, եթե շարունակեն չհրապարակել՝ համը էլի դուրս ա գալու, որովհետև դիակները՝ ըստ մեր ոչ պաշտոնական աղբյուրների, իրոք շատ-շատ են։ Թերևս նաև սրանով եմ պայմանավորում չդադարող ու արդեն հուսահատության մասին հուշող դիվերսիոն ներթափանցման փորձերը. ուզում են գոնե մի հատ դիրք գրավեն, կամ ինչ որ մինիմալ արդյունք գրանցեն, որ հետո դա մատուցեն որպես հսկայական մարտական ձեռքբերում, որը սակայն շատ ասկյարների կյանք է խլել։ Բայց չեն կարողանում... իսկ ժամանակն իրենց դեմ է աշխատում։


- Այնպիսի տպավորություն է, որ մերոնք որոշել են Ալիևին բառիս բուն իմաստով փչացնեն՝ իրա իսկ հոտի աչքերում։ Եթե պարզ ասեմ, տպավորություն է, որ հենց ադրբեջանական հանրությանն ենք (ու նաև մեր հանրությանը) ուզում հասկացնել, որ Ալիևը ինչ էլ դուրս տա, ինչ ավանտյուրաների էլ գնա՝ իր կամքով լիարժեք պատերազմ չի սկսի, իսկ մենք, եթե իհարկե հարկ լինի, կանենք դա։ Ռազմագիտական լեզվով ասած՝ ռազմավարական նախաձեռնությունը մեր ձեռքում է ու հիմա կարծես թե ականատես ենք լինում էն ծայրագույն հակազդեցությանը, որը կարող է Ադրբեջանը իրեն թույլ տալ։
Այլ կերպ ասած, կոշտ կերպով հասկացնում են մերոնք, որ ադրբեջանը արդեն համը հանում է ու եթե ինքը զերծ չմնա սահմանում անդադար անկայունություն պահելու իր քաղաքանությունից, ապա թող պատրաստ լինի դրանից բխող բոլոր հետևրանքներին։ Ադրբեջանի բլեֆն ենք օդերով հանում։


- Ու թերևս ամենակարևոր կետերից մեկը. այս ամենը մենակ կարողանում ենք անել առանց ուժերի գերլարման։ Զորահավաք չկա, հատուկ նշանակայիններ իհարկե կան, բայց կանոնավոր բանակի այլ ստորաբաժանումներ էլ են ակտիվորեն մասնակցում այս ամենին՝ ժամկետայինից մինչև պայմանագրային, շարքայինից մինչև գեներալ։


Դե իսկ մեզ՝ քաղաքացիականներիս, մնում է ուղղակի վստահել ու ապավինել մեր զինվորականներին ու այս պարագայում՝ նաև քաղաքական ղեկավարությանը, սատարել ու քաջալերել նրանց և աղոթել, որ այս մի հաղթանակի արյան գինը քիչ լինի։


Աստված մեր զինվորներին թող պահպանի։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան