Բաքվի բռնապետական վարչակարգի դեմ պայքարում թալիշները և թաթերն ակտիվորեն օգտագործում են նաև սոցիալական ցանցերի տիրույթը, որտեղ տարածվող քարոզչական բնույթի պաստառները առանձին հետաքրքրություն են ներկայացնում:

 

Դրանցում մասնավորապես օգտագործվում են թալիշների և թաթերի ազգային ինքնությունն ընդգծող և նրանց՝ էթնիկ ադրբեջանցիներից տարբերակող խորհրդանիշներ, իսկ երբեմն նաև կրոնական լիցք պարունակող կոչերի՝ այդ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի համատեքստում վերաձևակերպումներ:

 

Քերբալայի դաշտում 7-րդ դարում իմամ Հուսեյնի նահատակության՝ շիաների համար առացքային նշանակություն ունեցող իրադարձության վերաբերյալ վերջինններիս մեջ տարածված «Ամեն օր Աշուրա է, ամեն տեղ՝ Քերբալա» արտահայտությունը, որը ցանկացած հավատացյալ շիայի համար խիստ ազդու կոչ է յուրքանչյուր օր և ամենուրեք ինքնազոհաբար պայքարելու արդարության հաստատման ուղղությամբ, նույնպես դուրս չի մնացել պաստառներ ստեղծող և տարածող թալիշ ակտիվիստների ուշադրությունից, որոնք վերցնելով վերհիշյալ թևավոր կոչի երկրորդ մասը, Քերբալա բառը փոխարինել են Թալիշստանի մայրաքաղաք Լենքորանի անվանումով:

 

 

Նկարում թալիշական պաստառ՝ «Մեզ համար ամեն տեղ Լենքորան է» մակագրությամբ:

 

 

Վարդան Ոսկանյան