Երեկ և այսօր Բրյուսելում տեղի ունեցավ ԵԺԿ Քաղաքական Համաժողովի նիստը, որին ՀՀԿ-ի կողմից մասնակցում էի ես և Կարեն Ավագյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Արևելյան գործընկերության ներկայիս ընթացքը:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցության կողմից ներկայացվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև: Նմանատիպ բանաձև շրջանառվեց նաև կիպրոսական կուսակցություններից մեկի կողմից:

 


ՀՀԿ-ն Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև ներկայացնում է ԵԺԿ Քաղաքական Համաժողովի մարտի նիստին:
Մենք սատարեցինք ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ բանաձևին: Այդ հարցում հայկական պատվիրակությունները գործում էին համախմբված:

 


Համաժողովը որոշեց Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստաթղթի քննարկումը իրականացնել մարտ ամսին, մինչ այդ ԵԺԿ անդամ երեք հայկական կուսակցություններին առաջարկվեց մշակել միասնական բանաձև, որը կդրվի քննարկման:
Այսօրվա նիստը ցույց տվեց, որ ԵԺԿ Քաղաքական Համաժողովի կողմից մարտին նման բանաձի ընդունումը խիստ իրատեսական է:

 

 

Արմեն Աշոտյան