Նայելով Պերմյակովին, այսօր գրեթե 95 տոկոսով համոզվեցի, որ նա ընդամենը քավության նոխազն է այս մութ ու ողբերգական պատմության մեջ, որն առավել ակնհայտ է դառնում, որ ուղղված էր ոչ թե այդ անմեղ ընտանիքի, այլ մեր պետականության դեմ: Սա պետության դեմ ուղղված դիվերսիա էր, միայն թե մնում է հասկանալ ում կողմից, որովհետև կամեցողներ ըստ էության շատ կան: ԹԵ ում էր ձեռնտու առնվազն ձեռնպահ կմնամ եզրակացություն անելուց:

 


Այն ցուցմունքները, որոնք լսարանի համար տարածվեցին, պարզապես զավեշտի են նման: Տեսեք՝
6:30 լինելով մեկ ամսվա ծառայող Գյումրիում, քաղաքը փայլուն տիրապետելով՝ զենքով լքեցի զորամասը, կտրեցի անցա 3կմ ճանապարհ մի բաժակ ջուր խմելու համար, որոշեցի ջուր խմելու համար կոտրել պատուհանը, այնպես կոտրեցի, որ աղմուկից տան անդամներից ոչ մեկ չարթնացավ: Հետո մտածեցի, որ դասալքության համար ինձ կմատնեն, ու որոշեցի բոլորին սպանել: Այնքան անաղմուկ էր զենքս, որ առաջին կրակոցներից հետո ընտանիքի մեծերից ոչ մեկը լինելով տարբեր սենյակներում ընդորում, չհասցրեց ոտքն անգամ անկողնուց 1 սմ ներքև իջեցնել: Հետո թողեցի անունս, ասեցի ես եմ արել, եկեք ինձ բռնեք, ու այնքան լավ գիտեի քաղաքը, որ բոլորից աննկատ, ոտքով կտրեցի հասա Թուրքիայի սահման, ու ճանապարհին ոչ մեկի աչքին չնկա: Մի թե հեքիաթ չէ ժողովուրդ:

 

 


Զոհվածների միայն լուսանկարները տեսնելով՝ արդեն իսկ ենթադրելի է, որ այդ մարդիկ նույնիսկ չեն էլ հասցրել զարթնել քնից, ու դժվար թե մեկ հոգին այդքան կայծակնային արագություն ունենար, որպեսզի ընտանիքի անդամներից գոնե մեկը կրակոցի ձայնից գոնե չհասցներ իջնել անկողնուց..... ՄՈՒԹ Է, ՇԱՏ ՄՈՒԹ:

 

 

 

Տիգրան Հարությունյան