Էրդողանը տարբեր երկրների կառավարություններին ու ղեկավարներին հորդորում է փակել իրենց երկրներում գործող գյուլենական դպրոցները: Եթովպիա կատարած այցի ընթացքում ևս բարձրացրել է այդ հարցը: թուրքիայում, եթե չեմ սխալվում, գործում էին 200-ից ավել գյուլենական մասնավոր դպրոցներ, իսկ աշխարհի ավելի քան 130 երկրներում գործող դպրոցների թիվն անցնում է 400-ը: Ի դեպ, նախորդ տարվանից Ադրբեջանում գործող գյուլենական կառույցներն ու ուսումնական հաստատությունները հայտնվել էին լուրջ ճգնաժամի և փակման վտանգի առջև' իհարկե ադրբեջանական կառավարության գործուն քայլերի պատճառով:

 

 

Լևոն Հովսեփյան