Այսօր մի դոկումենտալ էի նայում, ԲԻԲԻՍԻ հրատարակություն, Հյուսիսային Կորեաի մասին, մի երկիր որ ունի միջուկային ուժ, ու լրջորեն սպառնում է ԱՄՆին ու Հարավային Կորեային: Բնական է, որ Հյուսիսային Կորեան ներկայացվեր որպես ստալինյան, հիտլերյան, դիկտատորյա, որտեղ մարդիք վախենում են խոսեն, սոված են, ու հիվանդ եվ ուղեղով, եւ ֆիզիկապես..չգիտես որտեղ է ֆանտազյան սկսվում ու որտեղ վերջանում, որով, վերջին հաշվով այս երկիրը, նորից, արեւմուտքի սարքած հրեշն է, ու ունի սոցյալիստական համակարգ որ դուրս է պահում միջազգային մուլտինացիոնալ կոմպանյաները, դեղորայքները, բանկային համակարգը, դրսում պարտքեր չունի, ու ունի հզոր բանակ, մարտունակ ու պատրաստ պատերազմի.... Անշուշտ համեմատել Հայաստանի հետ տխմարություն կլինի, սակայն, ահավասիկ մի երկիր որ իր համար ստեղծել է վաշխառու թշնամիներ, որոնց հաղթահարման համար, ստեղծել են շատ խիստ համակարգ ու իրենք իրենց առանձնացրել աշխարհից, բացի Չինաստանից: Հայաստանը եթե ունենար Հյուսիսային Կորեայի բանակը ու միջուկային կարողությունները, կարծում եմ, խաղաղությունը կտիրեր Կովկասի տարածաշրջանում....

 

 


Հիմնադրենք Հայաստան