Աշխարհը փոխվել է, դուք դեռ <են հին տներն եք> քիչ է, հետն էլ քնած կարծես.
արդեն քանի օր է ֆբ ձեր գրառումներն եմ կարդում, միտք, տեսակետ, վերլուծություն, ռեպլիկ, ահազանգ...
լուռ եմ կարդում, խոսելու, քննարկելու սիրտ չկա: Գյումրիում ընտանիք բնաջնջեցին անհայտները, սահմաններին' արդեն ութ երիտասարդ զոհ, մի քանի վիրավոր: Բոլորի, գրեթե բոլորի գրածներն այս գերշ ու ողբերգական ներկապնակում են: Սա, որպես փաստ արձանագրենք: Թերևս օրինաչափ է:
Հիմա <պատերազմի> մասին մի երկու բառ, ու էլի կլռեմ երևի:

 

 

Ես, որպես նախկին ազատամարտիկ, որպես հաղթանակած պատերազմի սովորական մահկանացու մեկը, թույլ տամ ինձ ասել, որ ձեր պատկերացրած' էն որ մենք կռվեցինք-հաղթեցինք, այ էդպիսի պատերազմ չի լինելու: Այ հիմա, ինչ Ուկրաինայում է, մեզ մոտ եղել-վերջացել է: Տեսեք թե Ուկրաինական իրականությունն ինչ հետ է մեզանից, իսկ մենք, ցավոք, անցել ենք արդեն այլ լեվել: Մենք հիմա քարոզչապատերազմում ենք, ինֆորմացիաների պատերազմում ենք, անգրագիտության ու բարոյականության պատերազմում ենք: Հայտնի բան է, որ ինֆորմացիոն թույնն ամենակործանարարն է: Թշնամին այսօր փաստորեն ավելի խորն է մտել մեր ներսը, քան մեզ թվում է: մեզ թվում է նա գիշերով գալիս դիվերսիա է անում, որ ներթափանցի մեր երկրի ներսը, մեր զինվորն էլ, արդեն որերորդը, կյանքի գնով թույլ չի տալի ու մեզ թվում է հետ մղեցինք:

 

 

Բայց, իրականում լավ էլ <ներս> է մտել մեր սահմաններից: Մենակ ինֆորմացիոն ընկճախտը, որ արձանագրեցինք այս օրերին հենց դրա վկայությունն է: մենք մեզ ներսից ենք պարտվում ինչ է? Ուշքի գալ է պետք, ցավից, վշտից, հարվածից. մի քանի օրից մեր փառապանծ բանակի օրն է: Պետք է դուխներս բարձր դիմավորենք, դրսում մեր նվնվոցները պիտի չլսեն: Պիտի <տանն էլ> գաղտնի լացենք մեր դարդը, իսկ դուրսը ցավի դեմ ծիծաղենք: թե չէ էսպես <թափանցիկ>, ավելի ճիշտ <մերկ> մեր ատամները լրիվ հաշվում են դրսից:

 

 

Ջոն Կարապետյան