Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչու են ռուսական լրատվամիջոցներն այսքան վատ աշխատում՝ Գյումրիի դեպքերի լուսաբանման հարցում, հակահայակական նյութեր տարածելու հարցում և այլն։


Պատասխանը շատ պրոզայիկ է. իրականում, Հայաստանը՝ Ռուսաստանի լակմուսային թուղթն է։ Ինչ իրականություն կա այստեղ՝ ավելի խոշորացված ու բարդ մասշտաբներով առկա է նաև ռուսատանում։ Այդ թվում նաև այն իրողությունը, որ լրատվական դաշտը հեղեղված է ոչ պրոֆեսիոնալներովվ, պատվերներ կատարողներով ու քարոզչական շաբլոններից դուրս աշխատելու ունակությունից ի սպառ զուրկ մարդկաանցով։


Ինչու միանգամից չսկսեցին լուսաբանել Գյումրիի դեպքերը. որովհետև Ռուսաստանում լրատվամիջոցները արդեն ամիսներ շրունակ ագրեսիվ պրոպոգանդա են վարում՝ մնացյալ աշխարհը սևացնելու, իսկ իրենց ամեն կերպ՝ լուսավոր գույներով ներկայացնելու համար, իսկ նորածին երեխային սվինահարող ռուս զինվորի կերպարը այդքան էլ դրան չի նպաստում։


Եթե այնտեղ լինեին պրոֆեսիոնալներ, ովքեր բացի պատվեր կատարելուց, նաև մի քանի քայլ առաջ մտածելու ունակություններ ունենային, կհասկանային, որ չլուսաբանելը ավելի մեծ խնդիրների է հանգեցնելու։


Բայց ուշ էր, մեխանիզմը արդեն գործարկվեց ու այդ պահից սկսած՝ ռուսաստանյան լրատվամիջոցները արդեն ոչ թե տեղեկատվական թրենդն էին թելադրում, այլ փորձում էին հետևել ու հրամարվել դրան՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։


Ինչու ուշ սկսեցին լուսաբանել, լուսաբանելուց էլ՝ փնթի կերպով. որովհետև ինչ որ մի պահի, վերևներից ասացին որ լուսաբանեն, բայց զգույշ։ Սրանք էլ սկսեցին հնարավորինս «մեղմ» լուսաբանել, ձեռքի հետ էլ եթե տալով այնպիսի մատերիալ, որը կմեղմեր ռուսաստանի բացասականությունը այս պատմության մեջ՝ գուցե պերմյակովը չի՞ սպանել... եթե սպանել է ուրեմն կպատժվի խստագույնս, բայց մեր կողմից... հայերն էլ մի բարի պտուղ չեն... և այլն։


Վերջապես, մեկ շաբաթ հետո, երբ ամենավերին մակարդակը արդեն միացավ այս գործընթացին, ռուսական ԶԼ-ները սկսեցին աշխատել այնպես՝ ինչպես պետք է աշխատեին հենց առաջին կողմից։
Այս ամենի մեջ միայն մեկ, բայց շատ մեծ դրական կողմ կա. դա հնարավոր եղավ այն բողոքի ալիքի շնորհիվ, որն այստեղ բարձրացավ ու սկզբունքային նշանակություն ունի այն, որ բողոքի ալիքը մնաց հենց բողոքի ալիք ու չվերածվվեց մասսայական փսիխոզի, որը հնարավորություն կտար մեր վատը կամեցող ուժերին ուժեղացնել հակահայկական տրամադրություններն արդեն Ռուսաստանում։


Այնպես որ, պետք չէ նեղանալ, պետք չէ հիասթափվել։ պետք է հասկանալ խաղի կանոնները ու լավ խաղալ այդ խաղը և մենք կհաղթենք։

 

 


Գեղամ Ասլամազյան