Ուրեմն, պետք է Գյումրին ոտքի կանգներ ու իր զայրույթն արտահայտեր, պետք է Երեւանում բողոքի ակցիաներ արվեին՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների երկչոտ գործողությունների ու ռուսական իշխանությունների մեծապետական վերաբերմունքի, որից հետո նոր Ռուսաստանի պետական ու հանրային տապոռային քարոզչությունը փափկեր, Պուտինը զանգեր իր հայաստանյան տեղապահին, նրա հրահանգով Ռուսաստանի հայերի միության նախագահը դիմեր նույն տեղապահին չգիտեմ որ օրը անիմաստ սուգ հայտարարելու, խայտառակ, երկերեսանի Մալախովը գար Հայաստան, այցելեր հիվանդանոց՝ փոքրիկ Սերյոժային, լիներ Գյումրիում՝ կոկորդիլոսի արցունքներով, ռուսական լրատվամիջոցներն ու հանրային դեմքերը սկսեին խոսել, ներողություն խնդրեին ու զորակցեին Գյումրու ժողովրդին... Մի քիչ ուշ չի, պարոնայք...
Ուրեմն նաեւ, ամեն ինչ ճիշտ է՝ Մոսկվան արցունքներ չի հավատում, ոչ էլ խոնարհության, այլ՝ բռունցքի ու ուժի...

 

 

Համլետ Կիրակոսյան