Գյումրու գործքի քննության մեջ նոր հակասություն է երեւան եկել. մինչեւ այսօր ասում էին, թե Պերմյակովը տեսել է Ավետիսյանների ընտանիքի դրսի դուռը բաց է՝ դրա համար հենց այդ տուն է մտել: Փաստաբան Թամարա Յայլոյանը, երբ հանդիպել է ռուս զինվորի հետ, վերջինս ասել է, որ պատուհանից է ներս մտել: Ո՞ր օրվանից են ջուր խմելու համար պատուհանից տուն մտնում, այն էլ գիշերը ժամը 4-ին:


Պերմյակովը պատմել է, որ տունը երեք սենյակ է ունեցել: Առաջինում մի հոգի է եղել: Արթանացել է, աղմկել, երբ փորձել է հեռախոս վերցնել, ռուսը կրակել է: Հետո երկրորդ սենյակից է ձայն լսել, գնացել, 2 հոգի էին, երկուսին էլ կրակել է, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանել: Ցանկացել է փոքիկին էլ սպանել, ավտոմատը չի աշխատել, դրա համար զենքի վրա եղած սվինով է հարվածել:

 

 

Արամ Արարատյան