Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին:


Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր:


Այո, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ Հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ: Հպարտ եմ ձեզանով Գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաև զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին և քույրերին սպանողը չստանա մեր պետության կողմից հաստատված պատիժը:


Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին' իրենք այս պետության քաղաքացի են, թե ուղղակի տուրիստ:

 

 

 

Հայկ Մարության