Մոմավառությամբ ցավում ենք 6 անմեղ զոհերի համար, սակայն դա քիչ է, որ բոլորին հասկացնենք, որ մեզ հարկավոր է հարգել, որ հայ ժողովուրդը ստրուկ չէ, որ մենք բոլորս կարող ենք միասնական դուրս գալ և պայքարել:
Միշտ մոմերով և ծաղիկներով ենք պայքարել, մի գուց՞ե դա է եղել իրական պատճառը, որ մեր խոսքը տեղ չի հասել:
Պետք չէ պայքարել միայն ստատուսներով և մոմերով, պետք է պայքարել գյումրեցու պես, պետք է պայքարել հանուն նպատակի, նպատակ, որը միայն արդարությունն է...

 

 


Տո ով է եղել ռուսը, թուրքը ամերիկացին, հրեան կամ մյուս ազգերը, որ իրենց կարճ ուղեղով փորձեն մեզ հետ խաղեր խաղան, մենք ենք, որ պետք է բոլորին ցույց տանք, որ հայ ազգը ամենախելացին և զորեղն է:
Այսուհետ ես միանում եմ ցանկացած առողջ պայքարի, լինելու եմ այնտեղ, որտեղ կլինի ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ոչ թե որոշ կենդանակերպերի նման հանուն մի 20 կոպեկի կպայքարեմ, որ մի քանի օրից էլ թռնեմ <կյանք> վայելեմ, այլ կպայքարեմ իմ ընտանիքի, իմ հայերի ու իմ հայրենիքի համար:

 

 

 

Սևակ Հովհաննիսյան