Այդ ժամանակ թվում էր, թե ամեն մի սեանսը կապված է նախորդի հետ, ինչպես միևնույն շղթայի օղակները: Ես այնքան գոհ էի, որ նույնիսկ չէի կարող հավատալ, որ ես այդքան բան եմ հասկանում:
Ես սովորել էի ապրել իմ բացահայտումները տխրությամբ կամ ուրախությամբ, լացելով կամ ծիծաղելով, բայց միշտ բավարարված այն բանից, որ ես մոտ եմ աշխարհին հոգով, հանգստությամբ, սեփական ուժերին մաքսիմալ հավատով, այն ամենին, ինչին ես այսօր կանվանեի երջանկություն:
Ամեն բան լավ էր ընթանում: Բայց հանկարծ ես մտածեցի, որ անօգուտ է փնտրել հարցերի պատասխաններ, եթե մնացած մարդկությունը գտնվում է լիարժեք անտեղյակության մեջ և չի ուզում դրանից դուրս գալ: Ես թուլություն զգացի և սկեցի չարանալ:
Եթե նույնիսկ, օրինակ ես կարող եմ լիարժեք ապրել՝ զգալով ինձ բոլորից տարբեր, մնացած բոլորին ի՞նչ հետաքրքրիր է, որ երկրում կա մի մարդ, կամ տաս կամ հարյուր, որ սկսում են հասկանալ մի քիչ ավելին:

 

 


Այդ ժամանակ ես հիշեցի իմ հորեղբայր Ռոբերտոյին: Նա մի անգամ նույնպես սկսեց հոգեթերապիայի կուրս: Ըստ իր պատմությունների, նրա մոտ ամեն բան հոյակապ էր ընթանում: Շատ լավ: Բայց մի քանի ամիս անց, նա ասում է իր հոգեթերապևտին. ‹‹Լսի՛ր: Համարիր ես անցել եմ ճանապարհի տաս տոկոսը: Այս ամիսների ընթացքում տաստոկոսանոց հոգևոր աճում ես կորցրեցի հիսուն տոկոս մարդկանց, որոնց հետ շփվում էի նախկինում: Մաթեմատիկական մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ երբ ես անցնեմ ճանապարհի երեսուն տոկոսը, ինձ մոտ կվերադառնան իմ ամեն տաս ընկերներից ինը: Իմ կարծիքով, ճշմարտությունը կայանում է նրանում, որ կարիք չկա այդքան հոգալ առողջության մասին, եթե արդյունքում միայնակ ես լինելու, ինչպես Ռոբինզոն Կրուզոն առանց Ուրբաթի: Շնորհակալ եմ ամեն բանի համար և ցտեսություն››:

 

 


Հենց այդպիսի իրավիճակում ես գնացի հանդիպման: Ես կասկածի տակ էի դրել հոգեթերապիայի էֆֆեկտիվությունը և հատկապես հոգեթերապևտի աշխատանքը: Խոսքը Հաստլիկի մասին չէր՝ նրա բաժնետոմսերը իմ բորսայում բարձրանում էին: Այս անգամ ես չէի վստահում բոլոր հոգեթերապևտներին ընդհանրապես:
- Որքա՞ն ժամանակ է անցնում հոգեթերապևտի որակավորում ստանալու պատրաստման համար: Վերցնենք քեզ: Չհաշված սկզբնական և միջնակարգ դպրոցը, դու վեց տարի սովորել ես բժշկական ֆակուլտետում, հինգ տարի մասնագիտացմամբ, երեք տարի հոգեթերապևտի պատրաստման կուրսեր, տաս տարի այցելու հոգեթերապևտ որակով, չգիտեմ էլ ինչքան ուսուցանող թերապիաներ, և ինչպես դու էիր ասում ոչ պակաս տաս տարի մասնագիտական գործունեության, որպեսզի ամրացնել տեսական պատրաստվածությունը պրակտիկ փորձով: Ո՜ւֆ: Ես հոգնեցի հաշվել:
- Ես չգիտեմ՝ ուր ես դու տանում, բայց նկատի ունեցի, որ կրթությունը չի ավարտվում: Նա շարունակվում է անընդհատ:

 


- Դա միայն հաստատում է իմ իրավունքները: Քո մասնագիտական պրակտիկայի ողջ տարիների ընթացքում դու ընդունել ես հարյուրավոր այցելուների: Դա լրիվ հնարավոր է, քանի որ դու անցկացնում ես հոգեթերապիայի կարճ կուրսեր: Հակառակ դեպքում, խոսքը կգնար արդեն քսան այցելուների մասին: Դա իմաստ չունի, Հաստլի՛կ: Քո մասնագիտությունը իմաստ չունի հասարակության համար օգտակարության տեսանկյունից:
- ‹‹ Երկար տարիների ուսուցուման և մասնագիտական նախապատրաստության›› մասին, ինչպես ասում ես, ես տեղեկացա, ուրիշներից գրված հեքիաթներ կարդալով, և լսելով նրանց, ովքեր ավանդաբար պահպանել են ազգային իմաստությունը: Ես կպատմեմ քեզ դրանցից միայն մի հեքիաթ: Ես կարծում եմ, հենց հիմա այն կարող է բերել օգուտ:
Կար-չկար…. մի միապետ կար:
Նա փոքրիկ երկրի տիրակալն էր, որն անվանվում էր Ուվիլանդիայի իշխանություն: Նրա իշխանությունում կային շատ խաղողապահներ և բոլոր նրա ենթակաները զբաղվում էին գինեգործությամբ: Արտահանելով գինի ուրիշ երկրներ, Ուվիլանդիայում բնակվող բոլոր տասնհինգ հազար ընտանիքները, աշխատում էին բավարար քանակությամբ փող, որպեսզի լավ ապրեին, վճարեին հարկերը և ժամանակ առ ժամանակ թույլ տային իրենց ինչ-որ մի ճոխություն:
Իշխանը ահա արդեն մի քանի տարի է տիրապետում է թագավորության ֆինանսական իրադրությունը: Նա արդար և հասկացող իշխան էր, և նրան դուր չէր գալիս ապրել այն զգացողությամբ, որ նա ձեռքը գրպանն էր տանում Ուվիլանդիայի բնակչությանը գործի դնելով: Դրա համար էլ նա մաքսիմալ ջանքեր գործադրեց, որպեսզի միջոց գտնի հարկերը կրճատելու:

 

 


Մինչև որ մի անգամ նա մի բան մտածեց: Ղեկավարը որոշեց հանել հարկերը: Պետության իշխանը ծախսերը հոգալու համար միակ ռազմատուգանքը իր ենթականերից ցանկացածից խնդրեց, որպեսզի տարվա մեջ մեկ անգամ գինու շշերը լցնելու ժամանակ, նրանք գան պալատական այգիներ՝ իրենց բերքի լավագույն գինիով լի սափորներով և լցնեն հսկայական տակառը, որը նախատեսված կլինի հատուկ դրա համար:
Այդ տասնհինգ հազար լիտր գինու առևտրից ստացված գումարը, կգնա թագավորական ընտանիքի կարիքները հոգալու համար, ինչպես նաև առողջապահության և կրթության համար:
Լուրը անմիջապես պտտվեց ողջ երկրով: Հրամանը կարդում էին հրապարակներում և փաքցնում էին քաղաքի կարևոր փողոցներում: Մարդկանց ուրախությունը աննկարագրելի էր: Բոլոր տներում փառաբանում էին իրենց ղեկավարին և երգեր էին երգում նրա պատվին:
Բոլոր դրոշմավորները բարձրացնում էին բաժակները և խմում էին իշխանի առողջության և երկարակեցության համար:
Եվ ահա եկավ վճարման օրը: Ողջ շաբաթվա ընթացքում թաղամասերում և շուկաներում, հրապարակներում և եկեղեցիներում բնակիչները հիշեցնում էին միմյամց այդ մասին և խորհուրդ էին տալիս չմոռանալ գնալ: Քաղաքացիական միաբանությունը արդարացի պարգև էր իշխանի շռայլ քայլի համար:
Վաղ առավոտից երկրի բոլոր ծայրերից սկսեցին ժամանել գինեգործները ողջ ընտանիքով, և ամեն ընտանիքի գլուխը բերում էր իր սափորը: Մեկը մյուսի ետևից նրանք բարձրանում էին բարձր աստիճանով իշխանական սափորի ամենածայրը, լցնում էին իրենց սափորից և իջնում էին մյուս աստիճանով: Պատվանդանի վրա պետական գանձապահը ամրացնում էր իշխանական կնիքով նշանը ամեն մի գյուղացու պիջակի դարձածալին:
Օրվա երկրորդ կեսին, երբ վերջինը լցրեց իր սափորի պարունակությունը, պարզ դարձավ, որ բոլորը լցրել էին: Հսկայական տակառը՝ տասնհինգ հազար լիտրանոց, լիքն էր: Բոլոր ենթակաները՝ սկզբից մինչև վերջ, ժամանակին էին եկել այգի և լցրել էին նրա մեջ իրենց սափորի պարունակությունը:
Ղեկավարը երջանիկ էր և հպարտ: Արևի մայր մտնելուց հետո, երբ ողջ բնակչությունը հավաքվել էր հրապարակում՝ պալատի առջև, իշխանը դուրս եկավ իր պատշգամբ ամբոխի ձայներից: Բոլորը երջանիկ էին: Գերիշխանը հրամայեց բերել հախճապակի բաժակով փորձելու՝ հավաքված գինուց: Մինչ բերում էին գինին, իշխանը դիմեց հավաքվածներին.

 

 


- Ուվիլանդիայում հրաշալի բնակչություն է: Ինչպես ես մտածում էի, երկրի բոլոր բնակիչները այսօր եկել էին պալատ: Ես ուզում եմ ձեզ հետ կիսել ուրախությունը. բնակչության նվիրվածությունը իրենց ղեկավարին, ոչնչով չի զիջում ղեկավարի նվիրվածությանը իր բնակչությանը: Եվ ավելի լավ բան չեմ կարող ասել, քան բաժակ բարձրացնել ձեր պատվին այս գինուց՝ աշխարհում ամենալավ ձեռքերով պատրաստված, աշխարհում ամենալավ խաղողից, և ամենակարևորը՝ բնակչության սիրով:
Բոլորը լաց եղան և բղավեցին տիրակալի խելացի խոսքերից:
Ծառաներից մեկը իշխանին տվեց բաժակը: Նա բարձրացրեց բաժակը, որպեսզի խմի իր բնակչության համար, ովքեր ուրախ ծափահարում էին: Բայց նրա ձեռքը զարմանքից քարացավ՝ իշխանը տեսավ, որ բաժակում սպիրտը թափանցիկ էր և անգույն: Դանդաղ նա բաժակը մոտեցրեց քթին, սովոր լավագույն գինիների հոտին, և համոզվեց, որ սպիրտը ոչ մի հոտ չունի: Որպես դեգուստատոր, նա գրեթե մեխանիկորեն բարձրացրեց բաժակը բերանին և կում արեց:
Գինին գինու համ չուներ և ընդհանրապես ոչ մի համ չկար:
Ղեկավարը ուղղարկեց երկրորդ բաժակ գինու ետևից, հետո երրորդ և վերջապես խնդրեց հանել գինին մինչև վերջ: Բայց ոչինչ չփոխվեց: Անգույն, անհամ սպիրտ առանց հոտի: Իշխանության ալքիմիկները շտապ կանչվեցին, որպեսզի որոշեն գինու քիմիական բաղադրությունը: Նրանց եզրակացությունը միաձայն էր՝ տակառը լի էր ջրով: Մաքուր հարյուր տոկոսանոց ջրով:
Իշխանը հրամայեց անհապաղ հավաքել երկրի բոլոր իմաստուններին և հրաշագործներին, որպեսզի նրանք շտապ գտնեն բացատրություն այդ հրաշքին: Կախարդա՞նք, քիմիական ռեակցիա՞, արդյոք կախարդանքն է ողջ գինին ջուր դարձրել:
Ավագ իշխանության մինիստրը մոտեցավ և ասաց նրա ականջին՝
- Հրա՞շք: Կախարդա՞նք Ալքիմիա՞: Ոչ մի կարևոր բան, իմ տե՛ր, ոչ մի կարևոր բան: Ընդամենը, ձեր հպատակները մարդիկ են՝ Ձերդ գերազանցություն:

 

 


- Չեմ հասկանում,- ասաց ղեկավարը:
- Օրինակ, վերցնենք Խուանին,- արագ պատասխանեց մինիստրը: - Խուանը ունի մեծ խաղողի այգիներ՝ լեռից մինչև գետ: Նա հավաքում է իշխանության ամենալավ խաղողի որթը, և նրա գինին վաճառվում է առաջինը՝ ամենաբարձր գնով:
Այդ առավոտյան, երբ ընտանիքը պատրաստվում էր գնալ քաղաք, նա մտածեց. Իսկ ի՞նչ կլինի, եթե գինու փոխարեն ջուր լցնեմ: Ո՞վ կնկատի տարբերությունը:
Մի սափոր ջուր՝ տասնհինգ հազար լիտր գինու հետ: Ոչ ոք էլ չի նկատի, ոչ ոք:
Եվ ոչ ոք էլ չէր նկատի, եթե չլիներ ոչ մի մանրուք Ձերդ գերզանցություն, եթե չլիներ ոչ մի մանրուք:
Բոլորը նույն կերպ էին մտածել:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Ինքնանկար"

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան