Ֆեյսբուքի ռազմական փորձագետների, քաղաքագետների, միջազգայնագետների, դիվանագետների հոծ բանակը հիմա էլ զբաղված է քննչական գործողություններով: Բոլորը «պրոֆեսիոնալ» հետաքննիչներ, քննիչներ և փորձագետներ են: Բոլորն արդեն պուարոներ, շերլոկներ ու մեգրեներ են…

 

 


Կարդում ես ու զարմանում…Զարմանում հապճեպ, չճշտված, չհիմնավորված, անմտածված, կիսախելացի, մեկ-մեկ նաև խելացի, հաճախ զգացմունքային գնահատականների ու դատողությունների վրա: Զարմանում ամեն կարգի կարծիքին, տեղեկատվությանը հավատալու և առաջին ատյանի ճշմարտության տեղ ընդունելու և ոգևորված քննարկելու նրանց մոլագարության վրա…

 

 


Տիկնայք և պարոնայք բարի եղեք ամեն մեկդ զբաղվեք ձեր գործով հա՞...Գուցե ժամանակն է արդեն վիրտուալ վիրահատություննե՞ր կատարեք…Փորձե’ք, ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, ցավոք ստեղնաշարի ու մոնիտորի մոտ…Փորձե’ք, դուք նաև լավ վիրաբույժներ կլինեք…Կվիրահատեք վիրտուալ ու ոչ մի պատասխանատվություն, ոչ մի սխալ, ոչ մի բողոք…Սկսե'ք, ձեզ մոտ դա շատ լավ է ստացվում…

 

 

Ռոբերտ Մելքոնյան