Իսրայելն ավելի լավ վիճակում է, քանզի հնարավոր ռազմական վտանգը Եգիպտոսից և Հորդանանից չեզոքացված է, իսկ Սիրիան և Լիբանանը տեսանելի ապագայում ոչ միայն ռազմական, այլև քաղաքական իմաստով գործոններ չեն: Իրանը հեռու է, Իրաքը գոյություն չունի: Վտանգը գալիս է հիմնականում պաղեստինյան արաբներից, որոնց ռազմական պոտենցյալն անհամեմատելի է Ցախալի հետ:


Մեր տարածաշրջանում վիճակն այլ է. Ադրբեջանից բխող ռազմական վտանգն օրեցօր ավելանում է, իսկ հայկական և ադրբեջանական բանակները մեծ հաշվով հավսարարազոր ուժեր են:


Իսրայելն ավելի վատ վիճակում է, որովհետև ունի միլիոնից ավել մահմեդական բնակչություն, որոնք ժամանակ առ ժամանակ Իսրայելի տարածքում դիմում են ահաբեկչության կամ հայտարարում հերթական ինթիվադան: Դեռ հայտնի չէ, թե "Իսլամական պետության" պատմությունն ինչով է ավարտվելու:


Այս առումով մենք խնդիր չունենք. թշնամին մեր դիմացն է և թիկունքում' քաղաքացիակա բնակչության շրջանում, գործողություններ իրականացնելու հնարավորություններ գրեթե չունի:


Հայաստանի և Իսրայելի հիմնական նմանությունը կայանում է նրանում, որ երկուսն էլ գտնում են բազմաբովանդակ և երկարատև պատերազմում, որում հաղթելու համար որոշիչ են 3 հիմնական գործոնները'


1.Կամք:


2.Կազմակերպվածություն:


3.Երկաթյա նյարդեր:


Իսրայելը, կրծես, երեքն էլ ունի և հաղթում է...

 

 

Միհրան Հակոբյան