Հունվարի 11-ը, առանց չափազանցնելու, կարելի է համարել տարվա «ամենաբարեկիրթ» օրերից մեկը. այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը (International Thank You Day): Մենք բոլորս էլ հիանալի հասկանում ենք բարեկիրթ պահվածքի նշանակությունը, դրա անհրաժեշտությունն առօրյա կյանքում, սակայն շնորհակալությունների մեծ մասը մենք հայտնում ենք ինքնաբերաբար՝ առանց հասկանալու դրանց իմաստը: Բայց շնորհակալական խոսքերն օժտված են կախարդական հատկություններով: Դրանց օգնությամբ մարդիկ ուրախություն են պարգևում միմյանց, ուշադրություն են ցուցաբերում և փոխանցում են դրական էմոցիաներ՝ առանց որոնց մեր կյանքը կլիներ անհետաքրքիր և մռայլ: