Իսլամիստ ահաբեկիչներին ծնած, բուծած և փայփայելով մեծացրած Միացյալ Նահանգներում գտնում են, որ այսօր շատ լավ առիթ է կրկին ծնկի բերել Եվրոպան և սպառնալով Փարիզյան ահաբեկչության նման նոր գործողություններով' ստիպել հլու հնազանդ կատարել Սպիտակ տան կամայականությունները: Ավելին' այս հակաահաբեկչական մթնոլորտում Միացյալ Նահանգները ջանք չեն խնայում խնդրին տալ միջկրոնական երանգ' իրար դեմ հանելով քրիստոնյաներին և մահմեդականներին: Հարձակումները մզկիթների վրա, Մուհամեդի ծաղրանկարները' ամեն ինչ արվում է, որ Եվրոպան պայթի,, պայթի նույն ձև, ինչպես արդեն պայթեցին Լիբիան, Սիրիան, Ուկրաինան:


Սակայն այս պայթյունի թիրախը ոչ այնքան Եվրոպան է, որքան հենց Ռուսաստանը: Որպես բազմազգ երկիր, և Բյուզանցիայից քրիստոնյա-իսլամական երկկեցությունը ժառանգած' միայն նման կերպ հնարավոր կլինի ճաքցնել Վլադիմիր Պուտինի շուրջ' սանկցիաների հետևանքով ստեղծված հասարակության համալրումն ու միասնականությունը... Եվ հենց դրան է միտված հակապուտինյան գլխավոր դերակատարների, մասնավորապես' Խոդորկովսկու կոչը ծաղրել Մուհամեդին, նրա "ճող" հակաապտակը Չեչնիայի նախագահ Կադիռովին: Եթե կրոնական բախումներ լինեն Ռոիսաստանում, ապա Պուտինը' իրոք, որ երկար չի մնա պաշտոնին, քանի որ կպառակտվի նաև ռուսաստնանյան էլիտան,,կկործանվի դեռ ձևավորվող Եվրասիական Միությունը... Եվ հենց այդ գործընթացների մի արտացոլանքն են հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին դեպքերը:


Ի դեպ' դեռ 19-20րդ դարերին Անգլիան նման կրոնական բախումներ ժամանակին սանձազերծեց Հնդկաստանում, Պաղեստինում, Աֆրիկայում,, Ավելին' օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի հակաքրիստոնեական գործունեության հետևում հենց անգլիական հետքն է,, 1904-05 թվականներին Կովկասում տեղի ունեցած հայ-թաթարական բախումների հետևում կրկին բրիտանական ստվերն է:


Այսպիսով' Միացյալ Նահանգները իրենց մոր' Մեծ Բրիտանիայի արժանի զավակներն են' "բաժանիր և տիրիր" քաղաքականության կատարելագործմամբ:

 

 

Բագրատ Մովսիսյան