Ամերիկյան ՙUnited Airlines՚ ավիաընկերության Բոինգ 747-ը պատրաստվում էր հերթական թռիչքի, երբ անձնակազմի 13 անդամները, մոտենալով օդանավին, դրա հետեւի մասում հայտնաբերեցին այս ՙBye bye՚-ը եւ տարօրինակ դեմքերը... Նրանք հրաժարվեցին թռչել, կասկածելով, որ ահաբեկչություն է նախապատրաստվում...

 

 

Չկարողանալով համոզել անձնակազմին, ընկերությունը ստիպված եղավ չեղյալ հայտարարել չվերթը, բայց նաեւ աշխատանքից հեռացրեց բոլոր 13-ին, այսինքն ՙbye bye՚ ասաց նրանց... Այս շաբաթ նրանք դատարանում բողոքարկել են ընկերության ղեկավարության որոշումը... Չար կատակներն, ինչպես տեսնում եք, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ...

 

 

 

Արմեն Դուլյան