Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ անշուշտ,խոսակցությունները,կարծիքները ավելի են շատանալու ու հասարակական ընկալման արդյունքում հնչելու են ավելի շատ իռացիոնալ դաշտում,տեղը զիջելով սթափ դատողությանն ու բանականությանը: Դարի մեծագույն ողբերգություններից մեկը,եթե ոչ մեծագույնը,ցավոք էդպես էլ մեզանում չձևավորեց իրական պահանջատիրության,հստակ պահանջների և այդ պահանջների համար հստակ իրականացվող քայլերի հաջորդականության կուլտուրա: Պարտվածի,կոտորվածի հոգեբանությունը,թուրքերին հայհոյելու պաթետիկ սինդրոմը նույնիսկ ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ չի դադարոում գույություն ունենալ մեր հասարակության ցավոք սրտի մի ստվար զանգվածի մոտ:

 

 

 

Մենք պետք է հասկանանք,որ Ցեղասպանությունը դա քաղաքական հարց չէ,դա բարոյական երևույթ է և ուշ թե շուտ Թուրքիան ճանաչելու է այն: Բայց միևնույն ժամանակ մեր հարևանի հետ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը բխում է նախևառաջ մեր ժողովրդի շահերից,մենք արդեն բավականին երկար ժամանակ գտնվում ենք շրջափակման մեջ,իսկ առանց արտաքին աշխարհի հետ ճանապարհ ունենալու դժվար է ունենալ ուժեղ տնտեսություն,ինչը յուրաքանչյուր պետության հաջողության գրավականն է:

 

 

Ի վերջո Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո էլ,ցեղասպանության պիտակը նրա վրայից չի ջնջվելու և մնալու է պատմության մեջ որպես խարան՝ ուղղված ընդդեմ հայ ժողովրդի: Ուշ թե շուտ թուրք հասարակությունը ամբողջապես կընկալի այս փաստը և ներողություն կխնդրի իր նախնիների՝Օսմանյան կայսրության ձեռքով իրականացված ոճրի համար:

 

 

 

 

 

Աղվան Պողոսյան