Երկար ժամանակ ԱՄՆ քաղաքական կյանքը եռում է ու այնքան է ակտիվացել որ նույնիսկ այդ ակտիվության վերջն էլ չի երևում։ Բուռն քննարկումներ են գնում թե Աբու-Գաբի բանտում ինչու են մուսուլման ահաբեկիչներին չոռ ասել այլ չեն պաչել ու դրել գլխներին։ Սա իհարկե ԱՄՆ-ի և համայն մարդկության համար շատ կարևոր հարց է։ Վստահ եմ որ հարցը վերջնական դրական լուծում կստանա հոգուտ հարգելի ահաբեկիչներին։ Այլևս բանտերում նրանց կպահեն հատուկ կահավորված հինգ աստղանի սենյակներում, ուժեղացված սննդով ու արքայական սպասարկմամբ։


Նույն ոգով գնում է Ցարնաև փոքր եղբոր դատավարությունը։ Բացի պաշտպանների հսկա բանակից, նա ունի նաև պաշտպան դատախազ որը թույլ չի տա որպեսզի Ցարնաև փոքրի գլխից մի մազ անգամ պակասի։


Գանք փարիզյան վերջին դեպքերին։ Մարդասեր Ֆրանսիան լի է վճռականությամբ որպեսզի մարդասպան ահաբեկիչների կյանքին որևէ վտանգ չսպառնա ինչպես այսօր չի սպառնում նման հանցանք կատարած Նաիրի Հունանյանին ու նրա բանդայի անդամներին։ Վստահ եմ որ կգան օրերը երբ ողջ Ֆրանսիան այս ստահակներին կփառաբանի որպես անարդարության դեմ պայքարող Ռուբին Հուդերի ճիշտ այնպես ինպես մեր որոշ քաղաքական գործիչներն են բնորոշում մեր «արդարության ռումանտիկ մարտիկներին»։


Յուրաքանչյուր մարդ այս մոլորակի վրա պետք է համապատասխան գռանտը ստանա ու պաշտպան կանգնի գող, ավազակ, այլասերված ու մարդասպան իր հայրենակցին որպեսզի նրանց գլխից հանկարծ մի երկու աննշան մազ չպակասի։ Սա է զարգացման ճիշտ ճանապարհը։ Ճաճանակը մի ծայրակետից գալիս ու գնում հասնում է մյուս ծայրակետին։ Եկել հասել ենք, դե իջեք։

 

 

Համլետ Աբրահամյան