Լինում են այնպիսի պահեր, երբ ճակատագրին պիտի սադրել: Այն իմաստով, որ նրան պետք է մարտահրավեր նետել: Այո, վաղ թե ուշ միշտ գալիս է պահը, երբ դու պիտի բռնես հաջողության պոչից և ստիպես նրան դեմքով շրջվել դեպի քեզ' ողջն իբրև խաղագումար դնելով: Քո բոլոր խաղանիշերը, ամբողջ կանխիկը, սև օրվա համար կուտակածը: Քո հարմարավետությունը, թոշակը, գործընկերների հարգանքը, կարգավիճակը, ողջը: Այս դեպքում խոսքը ոչ թե «Օգնիր ինքդ քեզ ու թող երկինքն ապավեն լինի»-ի մասին է, այլ «Զվարճացրու երկնքին և գուցե թե նա վարձահատույց լինի»:

 

 

 

ԱՆՆԱ ԳԱՎԱԼԴԱ