Չկան Անհատների, խմբավորումների, կուսկացությունների պայքար, միակ պաքարը, որը ընթանում է դա Գաղափարների միջև մղվող պայքարն է, Պայքարի մնացյալ դրսևորումները սոսկ վերջինի մասնակի դրսևորումներն են կամ պատրանք: Պայքարը իշախանավորների դեմ նույնն է, ինչ վերը նշածս հակամարտության մասնակի դեպքը, և նրանք ովքեր չեն գիտակցում սա և համարում են իրանց պայքարը ամբողջական չարիքի դեմ , ապա վաղ թե ուշ կարձանագրեն իրենց պարտությունը:
Ինչու՞ են իշխանությունները անպարտելի;
Այս հարցին պատասխանելու համար պարզենք, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս:
1.Կատարենք դիտարկում իշխանության գագաթի վերևից;

 

 


Այստեղ շրջում են մարդիկ, ովքեր պատրաստ են հանուն իշխանության և փողի տրորել ցանկացած մեկի, ով կկանգնի իրենց առաջ, կամ ումից հնարավոր կլինի խլել էլ ավելի իշխանություն և փող:
2. մեկ մակարդակ ցածր- օլիգարխներ - տեսնում ենք նույնը, սակայն իրենց մակարդակին համապատասխան իրադարձություններ և որակ: Այս մակարդակում շրջողները պատրաստ են տրորել ցանկացածի իրենց և իրենց մակարդակից ցածր գտնվողների:
3.մակարդակ- նախարարներ: Այս մակարդակում իշխանությունը հիմնականում կախված է պաշտոնից, սակայն կա հնարավորություն ավելի ցածր մակարդակում գտնվողներին տրորել և պոկել փող
4. ավագ չինովնիկներ- նույնը ինչ վերջինը
5....
6....
7... ,,Մանր և միջին բիզնեսմեններ,, - պատրաստ են իշխանությունը տարածել իրենց մակարդակի և իրենց մակարդակից ցածրերի վրա, բիզնեսի գործին խփելու դեպքում ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդար, կամ բիզնեսվտանգի չեզոքացում մահվան սպառնալիքով կամ ելքով: Օրինակներ կարող եք բերել ինքերդ;

 


8... ,,,տաքսու վարորդներ,, ունեն հնարավորություն իշխելու ճնշելու իրենց մակարդակում շրջող և ավելի ցածր գտնվողներին բիզմեսնպատակների համար, իրենց գրծին խփելու համար, բնականաբար հաշվի առնելով մակարդակի ցածրությունը այստեղ դրսևորումները լինում են համապատասխան թույլ
9. Ուսանողական մակարդակ - պատրաստեն իրենց իշխանությունը տարածել իրենց մակարդակում ճնշելու, ընդհուպ մինչև այլոցից փող հավաքել:
10. Դպրոցական մակարդակ - այստեղի իշխանությունները նույնպես պատրաստ են ճնշելու ցանկացածի սեփական իշխանությունը տարածելու համար, ընդհուպ մինչև փող հավաքել, իրենց լեզվով ասած ,, վրից ինչ-որ բան քցել,,:
Այլ ոլորտները կարող եք նման կերպ դիտարկել ինքներդ ընդհուպ մինչև բանակը, պատկերը նույնն է, և նույնը չլինել չի կարող:
Ինչպես փաստում ենք վերը թվարկածից, Մեզ մոտ իշխանությունները բոլոր ոլորտներում, ժամանակների բոլոր ծալքերում նույնպիսին են, կամ ժամանակի ընթացքում կվերածվեն նույնը:

 


Այստեղից ևս ակնհայտ է, որ այսօրվա բարձրագույն իշախանությունները հենված են իրենցից ցածր մակարդակների իշխանությունների վրա, իսկ արմատները ձգվում են մինչ ապագա, քանի որ նրանք ովքեր դեռ չեն ծնվել միևնույնն է որոշ ժամանակ անց վերածվելու են հենց ադպիսին:
,,Գաղափարն է ձևավորում Մարդուն,,
Այս բոլորը ոչ թե իրականությունը որոշողներն են, այլ սոսկ զինվորներն են մի Գաղափարի, որը ծանրացած է Հայության վրա, Այդ Գաղափարը որպես կենդանի օրգանիզմ, ինչպես տիեզերքում ամեն բան, ընդլայնվելու, կատարելագործվելու ու տարածվելու էներգիա ունի: Նա կերտում է իրեն անհրաժեշ որակի մարդուն, մարդ ով թքած ունի բոլոր առաքինությունների վրա, որ որդեգրել է իր աստվածությունները ,,փող և իշխանություն,, և դրանցից ծնվող վայելքներն ու կրքերը: Այս գաղափարի տիրույթում հայտնվելով մարդն ակամա փոխվում է դառնալով պահանջված զինվորը գաղափարի, չգիտակցված ստրուկը նրա, ինչպես որ որևէ կրոնական մոլի կազմակերպությունում հայտնված մարդն է փոխվում' դառնալով զոմբի-մարտիկը տվյալ գաղափարի:

 

 


Ահա Այս գաղափարն է որոշում իրականությունը և ոչ նրա զորքերը; Ուստի ընդունելով նրա զորքերը որպես մասնակի մարմնացում պետք է կռվել նրա դեմ միայն մասնակի չափով, իսկ գլխավոր խնդիրը որով պետք զբաղվել, պետք է լինի Դրան հակառակ Գաղափարի ստեղծումը, Գաղափարը կմարտնչի Գաղափարի դեմ եթերի մեջ, մարտիկները' մարտիկների, Ինչպես հնում, երբ ճակատամարտի ելքը որոշվում էր Աստվածների պատերազմում նախ երկնքում, ապա ֆիքսվում երկրի վրա:
Ներկայիս Իշխող Գաղափարը, իրականում լինելով առաքինի Գաղափարի բացակայության արդյունքը, ստիպված է լինելու խավարի ստվերների պես ետ քաշվել երբ աչք աչքի կհանդիպի Լուսավոր Գաղափարի հետ , եթե իհարկե ստեղծվող գաղափարը կուռ կլինի ինչպես Արեգը, իսկ մարտիկները ինչպես նրանից պոկված ճառագայթները:
ՀԳ կյանքը ցույց է տվել, որ բարեկեցիկ ապրելու, արդար ապրելու, ազատ ապրելու և այլ գաղափարները թույլ են և լղոզված, ուստի պարտվել են վերը նշած Գաղափարին:

 

 


Վրույր Արծրունի