ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի' հունվարի 20-ին նախաձեռնած խորհրդաժողովն իրականում տարեմուտի և Նոր տարվա ամենաինտրիգային քայլն էր' ԶԼՄ-ի ու վերլուծաբանների քննարկման հիմական առարկան:


Ըստ էության' ԲՀԿ-ը ղեկավարը, լինելով ՀՀ քաղաքական դաշտի վերջին տասնամյակների ազդեցիկ անձ, ինչպես նաև գործարար էլիտայի ներկայացուցիչ, միշտ էլ հնարավորոթյուն է ունեցել իրեն մտահոգող հարցերը բարձրացնելու ու լուծելու համար:


Մյուս կողմից, ԲՀԿ-ի քայլը կանխատեսելի էր, քանի որ Եռյակը ԲՀԿ-ի համար արդեն դարձել է, ավելորդ բեռ, որին ԲՀԿ-ն օգտագործում էր որպես «քարշակ», քանի որ կրում էր ողջ եռյակի սպասարկման ծանր բեռն ու ֆինանսական հարցերով պատասխանատվությունը: Բնականաբար տրամաբանական ու ինչ-որ տեղ նաև արդարացված քայլ, որ նա փորձում է Եռայկի մյուս ներկայացուցիչներից աստիճանաբար շատ զգուշորեն հեռանալ' նրանց ուղղարկելով «գրողի ծոցը»:


Ստեղծված իրավիճակում, Ծառուկյանը կարծում է, թե առավել հավանական է, որ իր առաջադրված հարցերը լուծում կգտնեն այն պարագայում, եթե դրանք առաջադրվեն ապաքաղաքական հարթությունում, ասել է թե' շառից ու փորձանքից հեռու:

 

 

Արմեն Հովասափյան