Մահացել է հայտնի քաղաքական գործիչ Վահան Հեվհաննիսյանը։ Հայրենասեր մարդ էր։ Աստված հոգին լուսավորի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին և մտերիմններին։


Ստատուսի հետագա շարադրանքը հանգուցյալի անձի հետ բացարձակ ոչ մի առնչություն չունի։


Մեր Արտաքին գործերի նախարարությունը դարձել է անգործունյա մի կազմակերպություն որը չի կարողանում նույնիսկ կանոնավորել մեր դեսպանատների գործունեությունը։ Վ․ Հովհաննիսյանի մահախոսակնում գրված է որ նա մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ Նա նշանակվել է դեսպան 2013 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 28-ին։ Մեկ տարվա ո՞ր մասն է երկարատև հիվանդ եղել հանգոիցյալը։ Ինչու՞ այնպիսի մի կարևոր երկրում ինչպիսին Գերմանիան է դեսպան եք նշանակել հիվանդ մարդուն կամ էլ եթե հետո է հիվանդացել ինչու՞ չեք փոխարինել նրան նոր դեսպանով։ Մարդու դժբախտությունը կապված հիվանդության հետ քիչ էր դուք էլ նրա վրա բարդել եք պետական հոգսերը։
Դուք պետական հիմնարկ եք թե Օստապ Բենդերի «Կոտոշներ և կճղակներ մթերող գրասենյակ»- ի տիպի մի ստից ցուցանակ կախված Հայաստանի Հանրապետության կառավարության վզից։

 

 

Համլետ Աբրահամյան