Կաղամբը գրեթե անփոխարինելի մթերք է, պնդում են գիտնականները: Մեկ կախաղմբը պարունակում է այնքան վիտամին K1, որքան անհրաժեշտ է օրգանիզմի մեկօրյա կտրվածքով՝ մոտ 240 տոկոս: Բացի այդ այն պարունակում է մեկեօրյա չափաբաժնով 130 տոկոս վիտամին C: Ուսումնասիրությունների համաձայն, կաղամբը հարուստ է նաև թաղանթանյութով, կալիումով և B խմբի բոլոր վիտամիններով:


Հետազոտությունը ույց է տվել, որ կաղամբում առկա հակաօքսիդատներն ու մի շարք այլ միացությունները կանխարգելում են քաղցկեղը, խոչընդոտում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը:

Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր սննդակարգում ընդգրկել կաղամբ: Այն կարելի է օգտագործել, ինչպես աղցաններում, այնպես էլ ուղղակի հում ուտել՝ լավ լվանալուց հետո:

 

 

Վրեժ Հովսեփյան