Վերջերս, երբ դոլարի փոխարժեքը շատ արագ բարձրանում էր, ԱԳԼՃԿ-ների սեփականատերերը սկսեցին շատ արագ բարձրացնել իրենց եկամուտի աղբյուրները, հանրությանը ասելով, թե գազը թանկացել է, այդ իսկ պատճառով 1խորանարդ մետրի համար գանձում էին 200-240 դրամ:
Այո իրականում գազի գինը գազալցակայանների համար թանկացել էր, սական ոչ թե 20,30, 40, 50 դրամով, այլ' ընդամենը 7 դրամով:
Սա այն իրականությունն է, որով մեր վարորդներին թալանեցին մի քանի օրվա ընթացքում:
Այդ օրերին նաև ակտիվացել էին որոշ տաքսու վարորդներ, ում համար գումարը ամենագլխավոր բանն է այս կյանքում, ում համար ուղևորներին խաբելով թալանելը գերնպատակ է:
Ուրեմն որոշ անհատական տաքսիստներ մինիմալը դարձրել էին 1000 դրամ, սա այն դեպքում, երբ մինիմալ ասված սարքել էին 0-3.1 կմ, որի համար նրանց գազի ծախսը հաստատ 200 դրամը անգամ չի գերազանցի:
Հ.Գ.1 Գազալցակայանի սեփականատերերի վրա դրամի արժեզրկումը չի ազդել, քանի որ նրանք արդեն թալանել են
Հ.Գ. 2 Մեր քաղաքում շատ մարդիկ ստիպված օգտվում են տաքսի ծառայություններից ու հիմնականում անհատական վարորդների կողմից վարված մեքենաներից, որոնց մեծ մասը ևս թալանել է ժողովրդին:
Կուզենամ նաև նշել, որ Գագիկ Բեգլարյանի կեղմից ղեկավարվող նախարարությունը պարտավոր է սահմանել մինիմալ արժեք բոլոր տաքսիների համար, այլ ոչ թե ով որքան ցանկանա դնի, ասենք օրինակ VIP-ում մինիմալը 600 դրամ է, սակայն այն 700 է դառնում 2.1 կիլոմետրից, պարտավոր են այս դաշտը ևս կարգավորել":
Սևակ Հովհաննիսյան