Վերահսկողության պակաս


Երեկ կրկին լուր տարածվեց, այս անգամ խաբեություններ են տեղի ունենում չամիչի մասով: Հիմա էլ ժամկետնանց չամիչը դրել են 50 տոկոս զեղչով են վաճառում, իբր թե գին են իջեցրել: Այս ամենի միակ պատճառը կրկին ու կրկին վերահսկողության պակասն է: Գոնե այս դեպքում չամիչը այն ապրանքատեսակը չէ, որը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, բայց սա չամիչը, քանի քանի այսպիսի վնաս հասնող դեպքեր կարող են լինել վերահսկողության պակասից:


«Ուրախ լուր»՝ գազը ավտոգազալցակայաններում կթանկանա: Էլի հերթական անգամ մարդիկ կընկնեն թանկացումների գիրկը, դոլարից հետո դեռ ոչ մի գին չի իջել, կամ էլ ձևական իջեցումներ են եղել ու հիմա շուկայի գինը չի համապատասխանում իրականությանը: Այստեղ նույնպես պետք է խոսենք վերահսկողության պակասի մասին: Պատասխանատու մարմիններ արթնացեք ու կարգավորեք ձեր ոլորտները:


Լուրերի համաձայն մինչև տարեվերջ ավտոբուսներում հատուկ վերելակներ կհարմարացնեն: Դա միանշանակ դրական քայլ է, գործողությունների սահմանափակում ունեցող մարդկանց համար: Հաշմանդամ մարդիկ նույնպես լիարժեք ապրելու իրավունք ունեն:


Չե՞ք պատկերացնի, բայց ասում են Վարդան քնելուց առաջ երեկ սելֆի է արել: Այ ես մեռնեմ մեր ժողովրդի ջանին, խի՞ պետքա Վարդայի սելֆին դառնա օրվա ամենաշատ դիտողականություն ունեցող թեմաներից մեկը: Աշխարհում շատ ավելի հետաքրքիր ու կարևոր բաներ կան, փորձեք դրանց ավելի ուշադիր լինել:
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է՝ առողջություն մեծ Արտիստին:

 

 


Էդգար Խաչատրյան