Երեկ մի նկար տարածվեց: Եկեղեցում մոմավառության համար նախատեսված երկաթյա հարմարանքի վրա գրված էր «Պոնչից»: Հա համաձայն եմ առաջին հայացքից տարօրինակ է նայվում, բայց ուզում եմ հասկանամ, թե ինչու եք քննադատում: Մարդ կա անունը Գևորգ է, բայց փոքր տարիքից Մհեր են ասում, ստացվում է, որ «Մհերը» նրա ածականն է ու նույն հաջողությամբ, այնտեղ կարող էր գրված լինել Մհերից:Հիմա այդ մարդու համար էլ «Պոնչն» է հոգեհարազատ եղել ու շնորհակալություն նրան, որ Եկեղեցուն չի մոռացել ու փորձել է օգնել: Շատերը իրենց քրիստոնյա են համարում , բայց չգիտեն դա, որն է:


Երեկ մի առաջարկ կարդացի, որտեղ մարդիկ խնդրումէին Շենգավիթ Համայնքի Շիրակի փողոցը անվանափոխել Ազատ Ասոյանի անոնով: Համաձայն եմ այս առաջարկի հետ: Այս տարվա մարդը մեր հերոս զինվորների հավաքական կերպարն էր ի դեմս Արմեն Հովհաննիսյանի: Այս քայլով ևս կմեծարվեն մեր հերոս տղեքը: Այստեղ էլ ի դեմ Ազատ Ասոյանի կանմահանան մնացած տղեքը:Փառք ու պատիվ մեր տղեքին:


Գիշերը ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն գործողությունների է դիմել: Այս վերջին գործողությունների ժամանակ նրանք ականանետեր են օգտագործում, որի միջոցով փորձում են շատ ավելի մեծ վնասներ հասցնել: Մեր առաջնագծի տղեքը լավ հակահարված են տալիս ու ետ են շպրտում նրանց: Այս գործողությունները ինքնանպատակ չեն ու Ադրբեջանում ինչ-որ բան է կատարվել ըստ երևույթին և նրանք կրկին դիմում են հին մեթոդին, թեժացնում են շփման գիծը իրենց ներքին հարցերը ծածկելու համար:

 

 


Էդգար Խաչատրյան