Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կառավարություն էր հրավիրել Վրաստանի կրոնական համայքնի ղեկավարներին, որոնց տեղեկացվեց, որ խոստացված գումարներն արդեն փոխանցվել են համապատասխան հաշվեհամարներին:
Խոսքը հետևյալի մասին է.

 


Ս.թ. հունվարի 27-ին Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել կյանքի կոչել «Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ մի քանի միջոցառումների իրականացումը խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ» օրինագիծը:

 

 


Ըստ այդմ, 4 կրոնական միավորումներին՝ Հայ Առաքելական , Հռոմեական-Կաթոլիկ եկեղեցիներին, Իսլամական և Հրեական համայքներին, ընդհանուր առմամբ փոխանցվել է 4,5 մլն լարի:
Տվյալ հանգամանքը բավական ոգևորիչ է հատկապես վիրահայոց թեմի համար, քանի որ շատ խնդիրներ կարելի է գոնե մասամբ լուծել նշված գումարով, որն, ըստ էության, փոքր չէ, և կազմում է մոտավորապես 1,25 մլն լարի (670 հազար դոլար):

 

 

 

 Ալիկ Երոյանց