Մատակարարից սատկած խոզի միս ընդունող և իրացնող առևտրականները հա՛մ օրենք են խախտում, հա՛մ անբարոյականություն անում, քանի որ թքած ունեն սպառողների առողջության վրա: Եթե ասեն, որ տեսքից չեն ճանաչել՝ ուրեմն դա իրենց գործը չէ՝ բոլորին պետք է քշել իրենց վաճառակետերից: Ամեն առավոտյան խոզի մսի որակը ստուգող և դա վաճառքի թույլատրած տեսուչները ավելի վատ մարդիկ են և ավելի ծանր պատասխանատվություն պիտի կրեն:

 

 

 

Նրանց վերադասները, որոնք իրենց աշխատակիցների «սիրուն աչքերի» համար հանդուրժում են այդ երևույթը՝ շատ ավելի ավելի վատ մարդիկ են և շատ ավելի ծանր պատասխանատվություն պիտի կրեն: Վերադասների վերադասները, ովքեր սիրում են խոսել պետության անունից, պատուհաս են այդ պետության և նրա բնակիչների գլխին: Եվ այս ամենը կենտրոնանում է ՀՀ նախագահի վրա, որին, որքան էլ զարմանալի թվա, չեմ կարծում, թե այս ամենը ձեռ է տալիս... Այսպիսի փոխակերպումներ...

 

 

 


Վախթանգ Սիրադեղյան