Երբ ձմռանը բողոքում ենք սառնամանիքից, ապա տեղին է հիշել Օյմյակոնի մասին, որը գտնվում է հյուսիսային կիսագնդի ամենացուրտ կետում և համարվում է աշխարհի ամենացուրտ բնակավայրը: Օյմյակոն գտնվում է Յակուտիայի արևելքում: Ձմռանն այստեղ ջերմաստիճանն իջնում է մինչև  - 50°С: Ամենացաձր ջերմաստիճանն այստեղ պաշտոնապես հայտարարվել է 1933 թվականին՝ -67.7°C: